Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (ԱՏՀ) և հեռազննում

Շուշանիկ Ասմարյան

ԱՏՀ և հեռազննման բաժնի ղեկավար

Աշխ. գիտ. թեկ.

 

ԱՏՀ և հեռազննման բաժնի աշխատանքներն ուղղված են շրջակա միջավայրի միջառարկայական հետազոտություններում ժամանակակից աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) և հեռազննման տեխնոլոգիաների ներդրմանը և այդպիսով` Հայաստանում շրջակա միջավայրի հեռազննման մշտադիտարկման համակարգի հիմնադրմանը։

 

ԱՏՀ և հեռազննման տեխնոլոգիաների կիրառվում են հետևյալ ուղղություններով

  • Կլիմայի փոփոխության պայմաններում լանդշաֆտների կայունության գնահատում
  • քաղաքային տարածքների էկոլոգիական բարեկեցության գնահատում և ջերմային կղզիների մշտադիտարկում
  • գյուղատնտեսական տարածքների (արոտավայրեր, խոտհարքեր, խաղողի այգիներ և այլն) էկոլոգիական վիճակի գնահատում և մշտադիտարկում
  • լանդշաֆտային բաղադրիչների (հող, ջուր, բույս) աղտոտման հեռազննում։ 
  • ցամաքային ջրային մարմինների հեռազննում և մշտադիտարկում

 

Բաժինը հագեցած է օդատիեզերական և դաշտային սպեկտրոռադիոմետրիկ պասիվ և ակտիվ հեռազննման տեխնիկական, տեղեկատվական և ծրագրային հնարավորություններով և վերապատրաստված կադրային կազմով։

 

ԱՏՀ և հեռազննման բաժինն ունի լայն տեղական և միջազգային համագործակցային ցանց, որի շնորհիվ իրականացվում են համատեղ գիտահետազոտական ծրագրեր, հրատարակվում են համատեղ գիտական հոդվածներ միջազգային գրախոսվող պարբերականներում, և մասնագետները շարունակաբար վերապատրաստվում են միջազգային առաջատար գիտակրթական կենտրոններում: 
2022 թ-ից բաժնում ձևավորվել և գործում է «Տվյալագիտության և մեքենայական ուսուցման» գիտական խումբ, որի առաքելությունն է ժամանակակից ՄՈւ մոլեդների ադապտացմամբ նպաստելու հեռազննման տվյալների վերծանման մեթոդների կատարելագործմանը։

 

 

Նախագծեր