Ռադիոէկոլոգիա
Ռադիոէկոլոգիայի բաժինը (ՌԲ) ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնում գործում է հիմնադրման օրվանից, բաժնում աշխատել են մասնագետներ, ովքեր ռադիոէկոլոգիական հետազոտություններ են իրականացրել 1958 թ–ից սկսած։ Այդ ժամանակից ի վեր բաժնում հավաքագրվել է մեծ փաստացի նյութ Հայաստանի տարբեր տարածքների ռադիոէկոլոգիական իրավիճակի վերաբերյալ։
Ներկայումս ռադիոէկոլոգիայի բաժնի հետազոտոությունների հիմնական ուղղություններն են.
- բնական և տեխնածին ռադիոնուկլիդների բաշխվածությունը և միգրացիան շրջակա միջավայրում
- բնական ռադիոակտիվ նյութերով պայմանավորված հիմնախնդիրներ,
- բնական և տեխնածին ռադիոնուկլիդների հիմնգծային ակտիվության գնահատում,
- քաղաքների ռադիոէկոլոգիա,
- ռադոնի մոնիթորինգ,
- դոզայի հզորության և ռիսկերի գնահատում,
- միջուկային քրեագիտություն։
ՌԲ սերտորեն համագործակցում է Հայկական Ատոմային էլեկտրակայանի հետ, ՀԱԷԿ–ի հետ համագործակցության հուշագրի շրջանակներում գործում է լաբորատորիաների կոնսորցիում։ Բացի դրանից, ՌԲ համագործակցում է ԱՊՀ երկրներում, ԵՄ–ում, ԱՄՆ–ու գործող գիտական կազմակերպությունների ռադիոէկոլոգիայի, շրջակա միջավայրում ռադիացիոն մշտադիտարկման, ռադիացիոն անվտանգության ոլորտներում։ Բաժնի միջազգային համագործակցության փորձը բարենպաստ պայմաններ է ստեղծում ազգային և միջազգային միջգիտակարգային հետազոտական նախագծերի մշակման ու իրականացման համար։