ԱՏՀ և հեռազննման բաժին
Ստորաբաժանման անվանունը՝ Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) և հեռազննման բաժին
Ղեկավար՝ Շուշանիկ Ասմարյան
- Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (ԱՏՀ) և տարածական տեղեկատվական ենթակառուցվածքներ (ՏՏԵ)․ տարածական տեղեկատվության մշակում, արտապատկերում (քարտեզագրում), պահպանման և փոխանակման գործիքակազմի մշակում, երկրատարածական վերլուծություն․
- Օդատիեզերական հեռազննում․ արբանյակային և անօդաչու թռչող սարքերով հեռազննում ներքոհիշյալ նպատակներով՝
- Տարածական պլանավորում և լանդշաֆտների կայունության գնահատում՝ քաղաքացիական, արդյունաբերական և ռեկրեացիոն նպատակներով
- Մակերևույթային ծածկի դասակարգում՝ ադմինիստրատիվ, պահպանվող և այլ տարածքների սահմաններում հողօգտագործման վիճակի և փոփոխության տրենդի գնահատման նպատակով
- Գյուղատնտեսական հողատարածքների վիճակի գնահատում և մշտադիտարկում․ այգիների և բնական կերահանդակների արդյունավետություն, երաշտներ, էրոզիա, ճահճացում և այլն
- Քաղաքային ջերմային կղզիների և ջերմային հարմարավետության գնահատում և մշտադիտարկում
- Ջրային մարմինների (լճեր, ջրամբարներ) վիճակի գնահատում և մշտադիտարկում
- Քաղաքային աղբավայրերի վիճակի գնահատում և մշտադիտարկում
- Մոտակա տեսանելի և ինֆրակարմիր սպեկտրոմետրիա՝ բնական (բույսեր, ջուր, հողային միներալներ և այլ) և մարդածին նյութերի սպեկտրալ հայտանիշների որոշում
Մասնագիտական սարք-սարքավորումների ցանկ
- Անօդաչու թռչող սարքեր՝
- DJI MATRICE 200 V2 ուղղաթիռատիպ, որին կցվում է Zenmuse XT S ջերմային տեսախցիկ, նախատեսված է հետազոտվող տարածքի ջերմային պատկերների ստացման համար։
- eBee Ag ինքնաթիռատիպ անօդաչու` Parrot Sequoia բազմասպեկրալ տեսախցիկով, նախատեսված է մշակաբույսերի հետազոտման, բերքատվության գնահատման և բուսականության մոնիթորիգի համար։
- DJI Mavic 2 pro ուղղաթիռատիպ, նախատեսված է տեսանելի տիրույթում ուսումնասիրվող տարածքի պատկերների ստացման համար:
- NaturaSpec Շարժական սպեկտրոռադիոմետր, նախատեսված է դաշտային պայմաններում շրջակա միջավայրի բնական և տեխնածին օբյեկտների սպեկտրալ առանձնահատկությունների ուսումնասիրման համար
- Գեոդեզիական ՀՆԱՀ ընդունիչ (գերճշգրիտ տեղորոշման ընդունիչ), նախատեսված է ճշգրիտ դիրքորոշման և տեղագրական ստուգիչ կետերի հավաքագրման և հենքերի կազմման համար
- TR-2L ջերմաստիճանը գրանցող սարք, նախատեսված է մթնոլորտային օդի ջերմաստիճանը գրանցելու և ջերմաստիճանային տվյալների շարունակական շարք ապահովելու համար
- Garmin Oregon 650 GPS, նախատեսված է տեղանքում կողմնորոշման, կոորդինատների գրանցման և տարածական չափումների համար
- Երկակի լազերային ինֆրակարմիր ջերմաչափ, նախատեսված է տարբեր օբյեկտների և մակերևույթային ծածկի տարբեր տիպերի ջերմաստիճանի չափման համար
- Apogee MC-100 քլորոֆիլի կոնցենտրացիայի հաշվիչ սարք, նախատեսված է տերևներում քլորոֆիլի պարունակության չափման համար
- Գեոսերվեր՝ տարածական տվյալների պահպանման շտեմարան