Շրջակա միջավայրի երկրաքիմիա

Գևորգ Տեփանոսյան

Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի ղեկավար

Կենս. գիտ. թեկ

Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժինը զբաղվում է շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների համալիր հետազոտություններով՝ ներառյալ․

  • Տարբեր միջավայրերի երկրաքիմիական հանույթ և քարտեզարում
  • Կոմպոզիցիոն տվյալների վերլուծություն և մեքենայակն ուսուցում
  • Միջավայրի երկրաքիմիական գնահատում և աղտոտման աղբյուրների նույնականացում
  • Էկոլոգիական և մարդու առողջությանն ուղղված ռիսկի գնահատում

 

Բաժնում իրականացվող հետազոտությունները թիրախավորում են քաղաքային, հանքալեռնային և գյուղատնտեսական տարածքները և ներառում են շրջակա միջավայրի գրեթե բոլոր բաղադրիչները (հող, ջուր, փոշի, ձյուն, բույս)` դիտարկելով պոտենցիալ տոքսիկ տարրերը, թունաքիմիկատները և այլն։

 

Բաժինը ղեկավարել և մասնակցել է բազմաթիվ ազգային և միջազգային նախագծերի, դրամաշնորհների և պայմանագրային հետազոտությունների։ Ներկայումս, բաժնում ստեղծվել է երկրաքիմիական տվյալների ծավալուն դինամիկ բազա, որը թույլ է տալիս ուսումնասիրել տարբեր միջավայրերոuմ քիմիական տարրերի երկրաքիմիական ասոցացիաները, վերհանել տարրերի տարածաբաշխման առանձնահատկությունները, նույնականացնել աղտոտման աղբյուրները և կատարել էկոլոգիական և մարդու առողջությանն ուղղված ռիսկի գանահատում։

Նախագծեր