Երկրաէկոլոգիական հետազոտություններում երկրատարածական տվյալների մշակման գործում մեքենայական ուսուցման կիրառման կարողությունների հզորացում
ML4GEO նախագիծ (2020-2023) (Ծածկագիր: 20TTCG-1E009) «Երկրաէկոլոգիական հետազոտություններում երկրատարածական տվյալների մշակման գործում մեքենայական ուսուցման կիրառման կարողությունների հզորացում» թեմայով նախագիծ։
Նախագծի ղեկավար՝ Շ․ Ասմարյան
Միջազգային համագործակցություն՝ Պրոֆ․ Ֆաբիո Դելլաքվա, Պավիայի Համալսարան, Իտալիա
Ֆինանսավորումը` «Գիտական խմբերի կամ լաբորատորիաների ամրապնդմանն աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ-2020», ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և Գիտության կոմիտե
Նախագիծը միտված է հզորացնել ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի կարողությունները՝ գեոէկոլոգիական հետազոտություններում երկրի զննման երկրատարածական տվյալների մշակման գործում մեքենայական ուսուցման (ՄՈւ) կիրառման ուղղությամբ: Այդ նպատակով առաջադրված խնդիրներն են`
- մշակել Երկրի զննման տվյալների (երկրատարածական տեղեկատվության) մշակման տեխնոլոգիաների կատարելագործման ուղղությամբ Էկոկենտրոնի զարգացման ռազմավարական ծրագիր:
- Իրականացնել քաղաքային տարածքներում մթնոլորտային օդի ջերմաստիճանի տարածաժամանակային փոփոխությունների գնահատման նպատակով հեռազննման տվյալների վերծանման ՄՈւ մոդելների մշակման պիլոտային գիտահետազոտական ծրագիր:
- Ստեղծել ԱՏՀ և հեռազննման բաժնի երիտասարդ գիտնականների հմտությունների կատարելագործման և համագործակցության ամրապնդման համար բարենպաստ միջավայր:
Արդյունքում ակնկալվում է
- Ստանալ էկոլոգիական հետազոտություններում ՄՈւ կիրառման ուղղությամբ գիտահետազոտական նորարարական ռազմավարական հնգամյա ծրագիր:
- Ստանալ արբանյակային նկարների միջոցով քաղաքային տարածքներում մթնոլորտային օդի ջերմաստիճանի մոդելավորման ՄՈւ ալգորիթմներ և հայաստանյան Ազգային տվյալների կուբ միջավայրում՝ հեռազննման տվյալների վերծանման նոր գործիքակազմ:
- Ձևավորել ՄՈւ ուղղությամբ տեխնոլոգիական և համագործակցության զարգացման հմտություններով օժտված երիտասարդ միջառարկայական խումբ: