Ռադիոնուկլիդների տարածաժամանակային փոփոխականությունը, ֆոնային և հիմնագծային ակտիվությունները Արագած լեռնազանգվածի հողերում (Հայաստան)

Մովսիսյան Ն.

Ալբանեզե Ս.

Փյուսկյուլյան Կ.

Հովհաննիսյան Ս.

Բելյաևա Օ.

ԱՄՓՈՓԱԳԻՐ



Սույն հետազոտությունն իրականացվել է Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի լեռնազանգվածի հողերում ռադիոնուկլիդների տարածաբաշխման օրինաչափություններն ու տարածաժամանակային փոփոխականության բացահայտման համար։ Հետազոտությունն իրականացվել է երկու փուլերով՝ 2016–2018 թթ. և 2021 թ–ին՝ օգտագործելով նմուշառում ըստ բաձրության։ Ռադիոնուկլիդների ակտիվությունները որոշվել են գամմա-սպեկտրաչափական համակարգով՝ HPGe դետեկտորով (CANBERRA)։ Բարձրության գործոնից կախված ռադիոնուկլիդների տարածման օրինաչափությունները գնահատվել են կոռելյացիոն և գծային ռեգրեսիոն վերլուծության միջոցով։ Տեղական ֆոնային և հիմնագծային մակարդակները գնահատվել են դասական և վիճակագրական մեթոդներով։Նմուշառման երկու պրոֆիլներում ուսումնասիրվել է ռադիոնուկլիդների տարածաժամանակային փոփոխականությունը։ Մշակված տվյալների հիման վրա արձանագրվել է նշանակալի կոռելյացիա ¹³⁷Cs-ի ակտիվության և բարձրության միջև, ինչը մատնանշում է գլոբալ մթնոլորտային նստեցումները՝ որպես ¹³⁷Cs-ի հիմնական աղբյուր Հայաստանի շրջակա միջավայրում։ Ռեգրեսիոն մոդելի կանխատեսումներով յուրաքանչյուր 1 մ բարձրության համար արձանագրվել է ¹³⁷Cs-ի ակտիվության աճ՝ միջինում 0.08 (2016-2018 թթ․) և 0.03 Բք/կգ–ով (2021 թ․)։ Բնական ռադիոնուկլիդների (NORM) ֆոնային ակտիվության գնահատումը հնարավորություն է տվել սահմանելու տեղական ֆոնային մակարդակներ Արագածի զանգվածի հողերի համար՝ ⁴⁰K՝ 831.3 ± 20.2 Բք/կգ և 540.6 ± 18.3 Բք/կգ, ²²⁶Ra՝ 85.5 ± 3.1 Բք/կգ և 27.7 ± 2.6 Բք/կգ, ²³²Th՝ 66.8 ± 3.2 Բք/կգ և 46.4 ± 3.0 Բք/կգ՝ համապատասխանաբար 2016–2018 թթ. և 2021 թ. համար։ ¹³⁷Cs-ի հիմնագծային ակտիվությունը գնահատվել է ըստ բարձրության՝ կազմելով 350 ± 3.7 Բք/կգ և 108 ± 2.5 Բք/կգ համապատասխանաբար 2016–2018 թթ. և 2021 թ. համար։

https://doi.org/10.1007/s11356-023-28231-3