Ռադիոնուկլիդների տարածաբաշխումը և դրա հետ կապված էկոլոգիական ռիսկը Հայաստանի լեռնային տարածքների շրջակա միջավայրում
Ամփոփագիր
Հոդվածում ամփոփվում են Հայաստանի լեռնային շրջաններում իրականացված ռադիոէկոլոգիական մոնիթորինգի արդյունքները՝ նպատակ ունենալով պարզել ռադիոնուկլիդների (բնական Ra-226, Th-232 և արհեստական Cs-137) տարածվածությունը և դրանցով պայմանավորված էկոլոգիական ռիսկերն Հայաստանի լեռների շրջակա միջավայրում։ Ութ լեռնաշղթաներից և զանգվածներից հավաքվել են մակերեսային հողի նմուշներ՝ ըստ բացարձակ բարձրության (ծովի մակերևույթից 900–3200 մ)։ Ռադիոնուկլիդների նույնականացման և ակտիվության չափման համար կիրառվել է գամմա սպեկտրաչափությոն։ Հհայտնաբերվել է նշանակալի կոռելյացիա Ra-226-ի և Th-232-ի ակտիվության միջև, մինչդեռ Cs-137-ի և բնական ռադիոնուկլիդների միջև վիճակագրորեն զգալի կոռելյացիա չի արձանագրվել։ Kruskal-Wallis թեստի արդյունքները ցույց են տալիս հողի մեջ ուսումնասիրված ռադիոնուկլիդների բարձրությունից կախված բաշխման օրինաչափություն. Cs-137-ի ակտիվությունն աճում է բարձրության հետ, իսկ Ra-226-ի և Th-232-ի ակտիվության փոփոխականությունը փոխվում բացարձակ բարձրության հետ չեն փոփոխվում։ ERICA գործիքի կիրառմամբ օրգանիզմների վրա էկոլոգիական ռիսկի գնահատման արդյունքում լեռների շրջակա միջավայրում նույնացվել են ռիսկի գործոններն ու տվյալ ռադիոակտիվ ֆոնի նկատմամբ զգայուն օրգանիզմները։
DOI: 10.1134/S1547477122030165