Ռադիոէկոլոգիական հետազոտություններ Հայաստանի հանքարյունաբերական կենտրոններում
Ամփոփագիր
Հանքարդյունաբերությունը բացասաբար է ազդում շրջակա միջավայրի վրա՝ այն աղտոտելով ուղեկցող տարրերով, այդ թվում՝ այսպես կոչված առջնային ռադիոնուկլիդներով՝ 238U, 232Th և 40K իզոտոպներով։ Կապան և Քաջարան քաղաքները Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական կենտրոններն են, որտեղ պղինձ, մոլիբդեն և այլ մետաղներ են արդյունահանվել և վերամշակվել սկսած 1950-ականներից։ Սույն ուսումնասիրությունը կենտրոնացած էր հանքարդյունաբերության թափոնների և քաղաքային հողերի տեխնոլոգիապես բարձրացված բնական ռադիոակտիվության, ինչպես նաև բնական ռադիոանուկլիդներով պայմանավորված ճառագայթային դոզայի և քաղցկեղածին ռիսկի գնահատման վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Կապան քաղաքում արդյունաբերական օբյեկտները հանդիսանում են ռադիոնուկլիդների վերաբաշխման հիմնական աղբյուրը քաղաքային հողում, սակայն առողջական ռիսկերը մեծամասամբ չեն գերազանցում գլոբալ միջին մակարդակները, քանի որ հանքաքարի բնական ռադիոակտիվության մակարդակը ցածր է։ Քաջարանում հողի բնական ռադիոակտիվությունը պայմանավորված է մայր ապարների (մեծ մասամբ մոնզոնիտից բաղկացած ինտրուզիվ ապարներ), և հանքարդյունաբերական օբյեկտները աննշան ազդեցություն են ունենում ռադիոակտիվության վերաբաշխման վրա։ Քաջարանի քաղաքային հողերի բարձր բնական ռադիոակտիվությունը կարող է առաջացնել առողջության վրա վտանգ ներկայացնող ռիսկեր։
https://doi.org/10.1134/S0016702922010049