Ինչպե՞ս ստեղծել ցանց։ IRPA-ի Երիտասարդ Սերնդի Ցանցի փորձը և ձեռքբերումները

Անդրես, Ս.

Բետոս, Ք.Մ.

Հա, Վ.Հ.

Համիդան, Տ.

Հուսեյն, Բ.Ս.

Կաբրտը, Ֆ.

Նուսրատը, Օ.

Միքայելիդեսովան, Ա.

Լիմա, Տ.Վ.

Մովսիսյան, Ն.

Օտու, Ֆ.

Պապ, Ք.

Պիեչոտկա, Ջ.

Քիու, Ռ.

Մունյոզ, Մ.Ս.

Սակոդան, Ա.

Կոնոն, Տ.

Սինգհ, Վ.Պ.

Ցորքս, Ի.

Յոշիդա, Հ.

ԱՄՓՈՓԱԳԻՐ

 

2018 թ․-ին հիմնադրումից ի վեր, Միջազգային Ճառագայթման Պաշտպանության գործակալության (IRPA) Երիտասարդ Սերնդի Ցանցը (YGN) ստեղծել է մի շարք դինամիկ ուղղություններ՝ իր ռազմավարական օրակարգի շրջանակում՝ նպաստելու երիտասարդ սերնդի ներկայացվածության բարձրացմանը, մասնագիտական զարգացմանը, փորձի փոխանցմանը, ինչպես նաև ուսանողների, երիտասարդ մասնագետների և գիտնականների փոխհարաբերությունների և հաղորդակցության խորացմանը ճառագայթային պաշտպանության և հարակից ոլորտներում։ Սույն հոդվածում նախ ներկայացվում են 2018 թ-ից մինչ օրս իրականացված հիմնական գործունեությունը՝ ընդգծելով կարևոր միջոցառումները, համագործակցությունները և հրապարակումները։ IRPA YGN-ի այս ձեռքբերումները հնարավոր են դարձել ղեկավար կոմիտեի, տարբեր երկրների երիտասարդական ցանցերի, ինչպես նաև IRPA կազմակերպության և դրա Ասոցացված Ընկերությունների էական աջակցությամբ։ Այնուհետև քննարկվում են իրականացված գործողություններից ստացված պատկերացումները և փորձը, որոնք կիրառվում են՝ ուղղորդելու IRPA YGN-ի ընթացիկ գործունեությունը և շարունակելու ռազմավարական օրակարգով (2022–2024 թթ․) նախատեսված ուղին։ Ենթադրվում է, որ այն հիմնարար տարրերի նույնականացումը, որոնք ապահովում են երիտասարդական ցանցի գործունեությունը, ինչպես նաև ոլորտին բնորոշ մարտահրավերների բացահայտումը կարող են օգտակար լինել ոչ միայն IRPA YGN-ի և ազգային գործող ցանցերի ապագա կառավարման, այլև նոր երիտասարդական ցանցերի ձևավորման ու ոգեշնչման համար։

https://doi.org/10.1177/01466453241283931f