Geochemical Characterization of Changes in the Chemical Composition of River Sediments under the Continuous Anthropogenic Influence of Yerevan, Armenia

Հեղինակներ


Գևորգ Տեփանոսյան
Ժենյա Պողոսյան
Լիլիթ Սահակյան

Ամփոփագիր


Քաղաքային տարածքներով հոսող գետերի նստվածքների քիմիական կազմի
երկարաժամկետ հետազոտությունները, ինչպես նաև քիմիական տարրերի
հիմնագծային արժեքների որոշումը ներկայիս կարևորագույն խնդիրներից է:
Ուստի, սույն հետազոտության նպատակներն են՝ ՀՀ ք. Երևանի օրինակով
բնութագրել նստվածքների երկրաքիմիական առանձնահատկությունները,
ստեղծել լոկալ երկրաքիմիական հիմնագիծ, վերհանել տարրերի
երկրաքիմիական ասոցիացիաները, և ուսումնասիրել տարրերով աղտոտման
մակարդակների և էկոլոգիական ռիսկի փոփոխման միտումները: Ստացված
արդյունքները ցուց են տվել, որ ուսումնասիրված քիմիական տարրերի
մեծամասնության համար բացահայտված դրական կարգաշեղումների
ձևավորումն նշանակալիորեն պայմանավորված է գետի հոսքի ուղղությամբ
տեղանքի մակերևույթի առանձնահատկություններով (կիրճ-շինություններով
շրջափակված համեմտաբար հարթ տեղանք-ջրամբար-աղտոտման աղբյուրների
ազդեցության տակ գտնվող հատված), շինությունների առկայությամբ և
աղտոտման աղբյուրների տարածական տեղադիրքերով: Ուսումնասիրված
տարրերի մեդիանի արժեքի փոփոխման համանման միտում (2019-2023 թթ.) է
գրանցվել քաղաքի երկրաբանական հենքի կազմությանը (բազալտներ,
անդեզիբազալտներ, անդեզիտներ, տուֆեր և այլն) բնորոշ Cr, V, Cu, Fe, Co, Zr Mn, Zn, K, Ba տարրերի համար: Աղտոտման և էկոլոգիական ռիսկի գնահատումը ցույց է տվել, որ հետազոտության ժամանակամիջոցում գետի հարավ-արևմտյան մասում, արդյունաբերական հանգույցներին հարակից, գրանցվել է բազմատարր աղտոտման չափավոր և բարձր վտանգավորության մակարդակներ: Միևնույն ժամանակ, չափավոր (2020 թ.) և նշանակալի (2021 թ.) էկոլոգիական ռիսկի մակարդակները գրանցվել են ջրամբարին հարակից տեղեմասում: Հիերարխիկ կլաստերավորման և երկրաքիմիական հարաբերակցության վերլուծության համադրմամբ նույնականացվել է ուսումնասիրված տարրերի 3 երկրաքիմիական ասոցիացիաներ՝ բնական (Fe, Mn, Co, V, Ti, Zr, K, Rb, Ba), անթրոպոգեն (Cu, Zn, Pb, Mo) և (Ca, Sr, Cr) խառը ծագման: Ավելին, անթրոպոգեն ասոցիացիայում տեղ գտած տարրերը կապված են եղել Ca-ի հետ՝ հաստատելով Cu 2+ , Pb 2+ , Mo 2+ , Zn 2+ իոնների ֆիկսացիայի և նստեցման գործընթացում կարբոնատների նշանակալի դերը: Ուսումնասիրված տարրերի հիմնագծային արժեքների համեմատությունն այդ տարրերի երկրակեղջի վերին շերտին բնորոշ արժեքների հետ հաստատել են հիմնագծային արժեքների՝ տարրերի ծագման նույնականացման նպատակով կիրառելիությունը:

Ամբողջական հոդվածն այստեղ՝  https://authors.elsevier.com/a/1jRM3zLNSjng1