Ռադիոէկոլոգիայի էվոլյուցիան Հայաստանում։ Հակիրճ ակնարկ

Բելյաևա Օ․

Մովսիսյան Ն․

Ամփոփագիր

 

Նպատակ: Սույն աշխատանքը ընդհանրացնում է ռադիոէկոլոգիական հետազոտությունների զարգացումը, որոնք իրականացրել են Հայաստանի կին գիտնականները 1950–2020 թթ. ընթացքում։ Ռադիոէկոլոգիական հետազոտությունները սկսվել են 1958 թվականին՝ նախքան Հայկական ԱԷԿ-ի կառուցումը և խոշոր միջուկային աղետները։

Եզրակացություն։ Ստացված արդյունքները հնարավորություն տվեցին բացահայտելու բնական ռադիոակտիվ նյութերի և արհեստածին ռադիոնուկլիդների տարածման և կուտակման առանձնահատկությունները բնական միջավայրում, քաղաքային տարածքներում և արդյունաբերական կենտրոններում։ Մշակվել են մի շարք ազգային բնապահպանական մոնիթորինգի ծրագրեր՝ բնական և արհեստածին ռադիոնուկլիդների հիմնական միգրացիոն ուղիները բացահայտելու, ինչպես նաև բնական և արհեստծին ճառագայթահարման ազդեցությունը գնահատելու նպատակով։

 

https://doi.org/10.1080/09553002.2021.1976866