Compositional-geochemical characterization and multi-element pollution and risk assessment of potentially toxic elements in the urban landfill soil

-----------------------------------------------------------
Հեղինակներ
Տեփանոսյան Գ.,
Ասմարյան Շ.,
Բաղդասարյան Լ.,
Մեդվեդև Ա.
------------------------------------------------------------
Ամփոփագիր
Քաղաքային տարածքները բնութագրվում են տարատիպ աղտոտման աղբյուրների առկայությամբ՝ ներառյալ քաղաքային աղբավայրերը: Վերջին տասնամյակներում քաղաքային աղբավայրերն ուսումնասիրվել են ինչպես պոտենցիալ տոքսիկ տարրերով շրջակա միջավայրի աղտոտման, այնպես էլ որպես արդյունաբերական նշանակություն ունեցող տարրերի պոտենցիալ տեխնածին կուտակումների աղբյուրներ: Սույն աշխատանքի շրջանակում բազմատարր աղտոտման և էկոլոգիական ռիսկի գնահատման և պոտենցիալ տոքսիկ տարրերի երկրաքիմիական ասոցիացիաների կոմպոզիցիոն տվյալների վերլուծության կիրառմամբ նույնականացման նպատակով, ռենտգենֆլյուորեսցենտային սպեկտրոսկոպիայի միջոցով, կատարվել է Վանաձոր քաղաքի աղբավայրի տարածքի հողերում Cr, V, Ti, Ca, K, Mo, Zr, Sr, Rb, As, Zn, Cu, Co, Fe, Mn, Pb, Ba-ի պարունակությունների որոշում: Արդյունքները ցույց են տվել, որ Cr, Mo, Zn, Cu և Pb-ը դրսևորել են փոփոխականության գործակցի նշանալի արժեքներ (>100%), ինչը մատնանշում է այս տարրերի անթրոպոգեն ծագման մասին: Ավելին, այս տարրերը, բացառությամբ Cr-ի, անոմալ արժեքներ են դրսևորել աղբավայրի վերականգնված հատվածում գտնվող միևնույն նմուշառման կետերում: Հողում Zn, Pb, Cu, Cr, Cd և As-ի մեդիանի արժեքները գերազացել են համապատասխան գլոբալ մեդիանի մեծությունները 8.2, 9.8, 19.0, 4.6, 6.1 և 4.5 անգամ: Բազմատարր աղտոտման գնահատումը ցույց է տվել, որ աղտոտման գերբարձր մակարդակ գրանցվել է աղբավայրի վերականգնված տեղամասում: Այս տեղամասից՝ դեպի արևելյան և արևմտյան ուղղությամբ, դիտվել է աղտոտման մակարդակի նվազման միտում: Աղտոտման թույլատրելի մակարդակ դիտվել է հյուսիսային հատվածում՝ դեպի հարակից բլրի ուղղությամբ: Հայտնաբերվել է, որ Վանաձորի աղբավայրի տեղամասը գտնվում է անբարենպաստ էկոլոգիական վիճակում (գրանցվել է պոտենցիալ էկոլոգիական ռիսկի գերբարձր մակարդակ), ինչը կարող է վնասակար ազդեցություն ունենալ հարակից էկոհամակարգերի վրա: Հիերարխիկ կլաստերավորումը ցույց է տվել, որ ուսումնասիրված տարրեը ներկայանում են երկու երկրաքիմիական ասոցիացիաներով. բնական՝ Co, Fe, V, Ti, Mn, Sr, Zr, Rb, K, Ba, As, և անթրոպոգեն՝ Zn, Pb, Cu, Ca:
Ամբողջական հոդվածն այստեղ՝ https://authors.elsevier.com/a/1jzAyAOMA5Gpn