Բնական ռադիոնուկլիդների ֆոնային և արհեստածին ռադիոնուկլիդների ուղեցույցային ակտիվությունները լեռնային տարածքների հողերում (Հայաստան)
Ամփոփագիր
Հայաստանի ողջ տարածքին բնորոշ բարդ լեռնային ռելիեֆը և բազմազան երկրաբանությունը հանդիսանում են էական սահմանափակող գործոններ՝ տարածաշրջանային մասշտաբով երկրաքիմիական հանույթի իրականացման նելու, բնական ռադիոնուկլիդների (²²⁶Ra, ²³²Th, ⁴⁰K) երկրաքիմիական ֆոնի գնահատման և արհեստածին ¹³⁷Cs-ի ուղեցույցային արժեքների որոշման համար։ Լեռնաշղթաներում և լեռնազանգվածներում ըստ բարձրության տեղաբաշխվող նմուշառման պրոֆիլները, որոնք ներկայացնում են տարածքի հիմնական երկրաբանական կազմավորումները, բավականին ներկայացուցչական են հողերում ռադիոնուկլիդների ֆոնային և ուղեցույցային ակտիվության նախնական գնահատման համար։ Ընդհանուր առմամբ Հայաստանի ութ լեռնաշղթաներից և լեռնազանգվածներից հավաքվել է 131 չխախտված հողի նմուշ։ Ռադիոնուկլիդների ակտիվության քանակական գնահատման համար կիրառվել է գամմա-սպեկտրաչափություն՝ հիմնված HPGe դետեկտորի վրա։ Հողում բնական ռադիոնուկլիդների հիմնական աղբյուր է հանդիսանում հողառաջացնող ապարը ուստի երկրաբանությունը հողում բնական ռադիոնուկլիդների տարածաբաշխման որոշիչ գործոն է հանդիսանում։ ֆոնի որոշման «Median ± 2MAD» և Թյուքիի բոքսպլոտի մեթոդների կիրառմամբ ստացվեցին հողում բնական ռադիոնուկլիդների ֆոնային ակտիվության բավականին մոտ արժեքներ։ Երկու մեթոդներով ստացված արդյունքները կարող են կիրառվել որպես ֆոնային ցուցանիշ՝ կախված կոնկրետ հետազոտական նպատակներից։ ¹³⁷Cs-ի տարածաբաշխումը կախված է տալիս բարձրությունից, ուստի դրա ուղեցույցային ակտիվությունը գնահատվել է բարձրությունների տարբեր միջակայքներում՝ օգտագործելով «Median ± 2MAD» մեթոդը։
https://doi.org/10.1080/02757540.2024.2402897