Գյուղատնտեսական հողերի ռադիոակտիվության գնահատում. Տարածաբաշխման օրինաչափություններ, տարածքին բնորոշ ազդեցություններ և ռադիացիոն վտանգ

Բելյաևա Օ․

Մովսիսյան Ն․

Փյուսկյուլյան Կ․

Հովհաննիսյան Ս

Սահակյան Լ․

Ամփոփագիր

 

 

Գյուղատնտեսական հողերում բնական և արհեստածին ռադիոնոիկլիդները պոտենցիալ էկոլոգիական և առողջապահական ռիսկ է ներկայացնում՝ անհրաժեշտ դարձնելով դրանց տարածաբաշխման մանրամասն վերլուծությունն ու վտանգի գնահատումը։ Սույն հետազոտությունը դիտարկում է բնական և արհեստածին ռադիոնուկլիդների, գումարային α և β ակտիվության, ինչպես նաև in situ չափված դոզայի տարածաբաշխումը գյուղատնտեսական հողերում՝ կիրառելով վիճակագրական և երկրավիճակագրական մեթոդներ։ Բնական ռադիոնուկլիդները (Ra-226, Th-232, K-40), Cs-137-ը և գումարային β ակտիվությունը ցուցաբերել են տիրույթից դուրս ընկած և էքստրեմալ արժեքներ ենթընտրանքներում, ինչը վկայում է բաշխման տարբեր օրինաչափությունների մասին։ Cs-137-ի և բարձրության միջև ռեգրեսիոն մոդելը ցույց է տվել կայուն աճ՝ յուրաքանչյուր մետր բարձրության դեպքում Cs-137-ի ակտիվությունն ավելանոմ է  0.03 Բք/կգ–ով։ Բնական ռադիոնուկլիդների տարածաբաշխումը մատնանշում է երկրաբանությունը՝ որպես դրանց բաշխման պատկերի վրա ազդող հիմնական ազդող գործոն։ Սակայն տարածքային կլաստերների և էքստրեմալ արժեքների վերլուծությունը բացահայտել է երկրաքիմիական փոփոխականություն Ra-226-ի և Th-232-ի համար, մինչդեռ K-40-ի բաշխումը ուսումնասիրված տարածքում թվացյալ պատահական բնույթ է կրել՝ հնարավոր է կապված գյուղատնտեսական գործունեության հետ։ Բացի դրանից, K-40-ի բաշխման մեջ հողօգտագործման տեսակների միջև նկատվել է զգալի տարբերություն, որը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է կալիում պարունակող պարարտանյութերի կիրառմամբ։ Չնայած փոփոխականությանը, բնական ռադիոնուկլիդների միջին արժեքները (K-40՝ 394 Բք/կգ, Ra-226՝ 22.5 Բք/կգ, Th-232՝ 24.8 Բք/կգ) համապատասխանում են ՄԱԿ-ի ճառագայթային ազդեցության գիտական կոմիտեի (UNSCEAR) հիմնագծային արժեքների տիրույթին։ Գամմա ճառագայթող ռադիոնուկլիդներով պայմանավորված ռիսկ պայմանավորող դոզաները գրանցվել են հիմնականում ոչ բնակելի տարածքներում։ Այս արդյունքները կարող են կիրառվել հողօգտագործման վերաբերյալ որոշումների կայացման մեջ, ծառայել որպես աղտոտման մեղմման ռազմավարությունների մշակման ուղեցույց՝ ապահով գյուղատնտեսական գործունեության համար, ինչպես նաև օգնել կանխատեսելու բարձր աղտոտման ռիսկեր ունեցող տարածքները՝ նպատակային վերականգնման աշխատանքներ ծավալելու համար։

https://doi.org/10.1021/acsagscitech.4c00265