Tradescantia–ի վրա հիմնված թեստային համակարգերի կիրառումը չխախտված լեռնային հողի ռադիոակտիվության գենոտոքսիկության էֆեկտների գնահատման համար (Արագածի լեռնազանգված, Հայաստան)

Բելյաևա, Օ.,

Ավալյան, Ռ.,

Սարգսյան, Ա.,

Աթոյանց, Ա.,

Աղաջանյան, Ե.,

Հարությունյան, Ռ.

ԱՄՓՈՓԱԳԻՐ

 

 

Բույսերի վրա հիմնված թեստային համակարգերը հուսալի են շրջակա միջավայրի բաղադրիչներում՝ ջրում, հողում և նստվածքներում, տարբեր աղտոտիչների գենետիկ էֆեկտների ուսումնասիրության համար։ Արագածի լեռնազանգվածի (Հայաստան) տարածքից վերցված հողային նմուշներում բնական (²²⁶Ra, ²³²Th, ⁴⁰K) և արհեստածին (¹³⁷Cs) ռադիոնուկլիդների տարբեր ակտիվությամբ գենոտոքսիկության բիոթեստավորումը իրականացվել է Tradescantia բույսի (կլոն 02) մոդելային թեստ-օբյեկտի կիրառմամբ՝ Trad-MCN (միկրակորիզի) և Trad-SHM (փոշեհատիկի մազիկի մուտացիայի) կենսափորձերով՝ հող-բույս համակարգում։ Լեռնային չխախտված հողերի նմուշառումը կատարվել է Արագած լեռնազանգվածի հարավային լանջերում՝ տարբեր բարձրությունների վրա (1000-ից մինչև 3200 մ բարձրություն ծովի մակարդակից)։ Արագածի լեռնազանգվածի հողերում բնական ծագման ռադիոնուկլիդների ակտիվւոյթունը մոտ է ֆոնայինին։ Ամենամեծ փոփոխականությունը դիտվել է ⁴⁰K-ի պարունակության դեպքում։ ¹³⁷Cs-ի ակտիվությունը հողերում ճում է ըստ բարձրության։ Tradescantia կլոն 02-ը աճեցվել է նմուշառված հողերի վրա՝ ջերմոցային պայմաններում։ Հողային նմուշների գենոտոքսիկության մակարդակը որոշելու համար կիրառվել են Trad-MCN և Trad-SHM թեստերը։ Հողում և բուսական կենսազանգվածում բնական և արհեստածին ¹³⁷Cs-ի ակտիվությունները որոշվել են գամմա-սպեկտրաչափով՝ HPGe դետեկտորի (Canberra) հիման վրա։ Tradescantia կլոն 02-ը հիմնականում կուտակել է ⁴⁰K, իսկ ²²⁶Ra կուտակումը արձանագրվել է միայն մեկ նմուշում։ Բնական ռադիոնուկլիդների համեմատաբար բարձր ակտիվություն ունեցող տարածքներում Tradescantia-ի գենոտոքսիկ էֆեկտները զգալիորեն բարձր են։ Tradescantia-ի գենետիկ վնասվածքների (MCN և SHM) և հողում ⁴⁰K և ²²⁶Ra պարունակության միջև դրական կոռելյացիա է արձանագրվել։ Ստացված արդյունքներն ապացուցում են, որ Tradescantia (կլոն 02)-ի Trad-MCN և Trad-SHM թեստերը կարող են արդյունավետ կիրառվել բնական տարածքներում ռադիոակտիվության ֆոնային մակարդակի բիոթեստավորման համար։

 

https://doi.org/10.1080/10256016.2025.2451842