Բնական և մարդածին օբյեկտների սպեկտրալ հայտանիշների ստացման և վերլուծության ﬔթոդների մշակում՝ գերբարձր լուծաչափի հեռազննման տվյալների հիման վրա

«Բնական և մարդածին օբյեկտների սպեկտրալ հայտանիշների ստացման և վերլուծության ﬔթոդների մշակում՝ գերբարձր լուծաչափի հեռազննման տվյալների հիման վրա» (2022-2027) (ծածկագիր 22IRF‐04) թեմայով նախագիծ

«Բնական և մարդածին օբյեկտների սպեկտրալ հայտանիշների ստացման և վերլուծության ﬔթոդների մշակում՝ գերբարձր լուծաչափի հեռազննման տվյալների հիման վրա» (2022-2027) (ծածկագիր 22IRF‐04) թեմայով նախագիծ,

Նախագծի ղեկավար՝ Անդրեյ Մեդվեդև

Միջազգային համագործակցություն՝ Պրոֆ․ Ուիլիամ Գարեթ Ռիս, Սքոթ արկտիկական հետազոտությունների ինստիտուտ, Քեմբրիջի Համալսարան, Մեծ Բրիտանիա

Ֆինանսավորումը` «ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» մրցույթ, ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և Գիտության կոմիտե
 

 

Նախագծի նպատակն է մշակել և փորձարկել բնական և մարդածին օբյեկտների սպեկտրալ բնութագրերի ստացման և վերլուծության մեթոդաբանություն` տարբեր առարկաների և երևույթների ճանաչման համար՝ անօդաչու թռչող սարքերից (ԱԹՍ) հեռազննման արդյունքում ստացված և դաշտային սպեկտրոռադիոմետրիկ տվյալների մշակման հիման վրա:

 

Արդյունքում ակնկալվում է ստանալ

  • Բնական և մարդածին օբյեկտների սպեկտրալ բնութագրերի շտեմարան՝ պրոքսի սպեկտրոռադիոմետրիկ չափումների և անօդաչու թռչող սարքերով բազմասպեկտրային ուսումնասիրությունների արդյունքում ստացված.
  • Տարբեր բարձրություններից հողածածկույթի տարբեր տեսակների վերծանման և ուսումնասիրության մեթոդաբանություն; Բնական միջավայրի առանձին բաղադրիչների օպտիկական, բազմասպեկտրալ՝ ներառյալ ջերմային, պատկերների մշակման մեթոդներ։