Պարենային անվտանգության և սննդանյութերի գնահատման գիտամեթոդական կարողությունների հզորացում

Նախագծի ղեկավար՝ Դավիթ Պիպոյան

Ֆինանսավորումը` ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի կողմից գիտական խմբերի կամ լաբորատորիաների ամրապնդմանն աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ

Միջազգային համագործակցություն՝ Իտալիայի Տուշայի համալսարան, պրոֆեսոր Նիկոլո Մերենդինո

Ծածկագիր՝ 20TTCG-4A001

Տևողություն՝ 2020-2023 թթ

 

Թեմայի նպատակը ՀՀ-ում սննդագիտական հետազոտությունների կարողությունների հզորացումն է՝ ազգաբնակչության կողմից սննդանյութերի ընդունման և սնման կարգավիճակի գնահատման համար: 

 

Թեմայի գիտական խնդիրներն են՝

 

  • ՀՀ-ում պարենային ապահովության և սննդանյութերի ընդունման գնահատման գիտամեթոդական հիմունքների մշակումը
  • ազգաբնակչության կողմից սպառվող մթերքներում մակրո-  և միկրոսննդանյութերի պարունակությունների հետազոտությունը:
  • բնակչության սննդակարգի վերաբերյալ գիտահեն տեղեկատվության ապահովումը և հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը:

 

Ակնկալվող արդյունքներ են՝

 

  • իրականացվել են համապետական սննդակարգային հետազոտություններ և ստեղծվել է սննդի անհատական սպառման տվյալների հենք 
  • հետազոտվել են ազգաբնակչության սննդակարգում մեծ մասնաբաժին ունեցող մթերքների էներգետիկ արժեքն ապահովող մակրոսննդանյութերի՝ սպիտակուցի, ճարպի, ածխաջրերի, ինչպես նաև որոշ միկրոսննդանյութերի պարունակությունները 
  • ստեղծվել է լաբորատոր ենթակառուցվածք, ձևավորվել է պարենային անվտանգության և սննդանյութերի գնահատման նոր գիտական խումբ (ղեկավար` տ․գ․թ Մելինե Բեգլարյան)։