Ռադիոէկոլոգիական հետազոտությունների ամրապնդում՝ Հայաստանում ճառագայթման ռիսկի գնահատման և կառավարման համար

24LCG-1E012

2024-2029 թթ.

Նախագծի ղեկավար՝ Օլգա Բելյաևա

Ֆինանսավորող կազմակերպություն՝ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Միջազգային համագործակցություն՝ Նովի Սադի համալսարան (Սերբիա), Պրոֆեսսոր Յովանա Նիկոլով


Շրջակա միջավայրի ռադիոակտիվության բնութագրումը կարևոր է ողջ աշխարհում և Հայաստանում տարբեր կիրառությունների համար՝ էներգետիկ, առողջապահություն և շրջակա միջավայրի պահպանություն: Շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, ծրագրում են ավելացնել ատոմակայանների թիվը։ Ֆոնային ճառագայթման գնահատումը կարևոր է վթարներն ու արտահոսքը արագ հայտնաբերելու և հանրությանը վստահություն ապահովելու համար, որ անոմալիաներ չկան: Բացի դրանից, ռադոնի վտանգը հանրային առողջության սպառնալիք է: Միևնույն ժամանակ, ռադոնը փոխկապակցված է հողում կավի և որոշ տարրերի պարունակության հետ։ Դրանց ճշգրիտ քարտեզագրումը հնարավորություն է տալիս գնահատել ռադիոնուկլիդների երկրաքիմիական փոփոխականությունը, վարքը, ռադոնի գեոգեն պոտենցիալը: Սույն նախագի շրջանակներում Էկոկենտրոնը լուծում է ռադիոէկոլոգիայի ոլորտում առկա հիմնական բացերը՝ իրականացնելով երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիր, ինչպես նաև Հայաստանի համար առաջնային չորս հետազոտության իրականացման միջոցով. 1) հողային ռադիոլոգիական հանույթների և առկա աշխարհագրական տվյալների կոմպիլյացիա, 2) խոշոր բնակավայրում ռադոնի վտանգի բնութագրումը՝ համափարփակ մոտեցման միջոցով, 3) բնական և արհեստական ռադիոնուկլիդների մոնիտորինգ տեղումներում և չոր նստվածքներում ֆոնային տարածքում, 4) Միջլաբորատոր համեմատական ծրագրի իրականացում օտարերկրյա գործընկերոջ՝ Նովի
Սադի համալսարանի (Սերբիա) հետ։