Գեոէկոլոգիական հետազոտություններում ակտիվ հեռազննման համակարգերի ներդրման ուղղությամբ կարողությունների հզորացում

ActiRS4ENV նախագիծ` «Գեոէկոլոգիական հետազոտություններում ակտիվ հեռազննման համակարգերի ներդրման ուղղությամբ կարողությունների հզորացում»

Ծածկագիր՝ 23LCG-1E016
2023-2028թթ

Ֆինանսավորումը` «Գիտական խմբերի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցություն - 2023» մրցույթ, ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և Գիտության կոմիտե

 

Նախագծի համակարգող` Շուշանիկ Ասմարյան

 

Միջազգային համագործակցություն` Պրոֆ․ Ֆաբիո Դելլաքվա, Պավիայի Համալսարան, Իտալիա

 

Նախագիծը նպատակաուղղված է հզորացնել ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի կարողությունները՝ շրջակա միջավայրի (ՇՄ) հետազոտություններում ակտիվ հեռազննման (ռադարային և լազերային) համակարգերի կիրառման ուղղությամբ:

Նպատակին հասնելու համար առաջադրվել են հետևյալ խնդիրները՝ 

  • Էկոկենտրոնի ԱՏՀ և հեռազննման բաժնի կարողությունների զարգացման հնարավորությունների գնահատում և Հայաստանում տեղական/ազգային համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզի կազմում։ 
  • Պիլոտային հետազոտություններ՝ ՀՀ տարբեր բնամարդածին համալիրներում վերգետնյա կենդանի կենսազանգվածի որակական և քանակական գնահատման գործում ռադարային և ԼԻԴԱՐ համակարգերի կիրառման հնարավորությունների գնահատում՝ տվյալների համադրման, հարմոնիզացման ՄՈՒ մոդելների ադապտացմամբ 
  • Երկրի հեռազննման բնագավառում Երիտասարդ գիտնականների կարողությունների զարգացման հարթակի ձևավորում 

Արդյունքում ակնկալվում է

  • Էկոկենտրոնի ԱՏՀ և հեռազննման տեխնոլոգիաների ռազմավարական զարգացման վերանայված հնգամյա ծրագիր և տեղական համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզ, 
  • Տարբեր բնամարդածին երկրահամակարգերում վերգետնյա կենդանի կենսազանգվածի քանակական և որակական գնահատման և քարտեզագրման մեթոդներ՝ հիմնված ակտիվ և պասիվ հեռազննման տվյալների և մեքենայական ուսուցման մոդելների վրա,
  • Ձևավորել Երկրի հեռազննման բնագավառում երիտասարդ գիտնականների գիտական կարողությունների զարգացման «հարթակ»