«Ավագ դպրոցի սովորողների քաղաքացիական կոմպետենտության ձևավորման մոդել»
Նախագծի համակարգող՝ Գասպարյան Անահիտ, ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի ՅՈւՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնի մեթոդիստ
Ֆինանսավորումը` «ՀՀ ԿԳՆ ԳԿ - ՀՀՌՀ - 2018»
Տևողություը՝ 2018-2020
Միջազգային համագործակցություն՝ Լ.Ի.Նովիկովի անվան կրթության զարգացման Վլադիմիրի ինստիտուտ
Երկկողմ՝ ՀՀ և ՌԴ հեղինակների խմբերի համատեղ հետազոտությունների շնորհիվ առաջարկվում է քաղաքացիական կոմպենտետության ձևավորման գործընթացի հայեցակարգային մոտեցումների հիմնարար մոդել: Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել են երկու ժողովուրդների մշակութային ավանդույթներն ու արժեքները, այդ թվում` բնապահպանական, մշակութային տարբերություններն ու զարգացման ուղիները, կատարվել է համեմատական վերլուծություն, մանկավարժական ներուժի բացահայտում, քաղաքացիական կոմպետենտության սահմանում, չափանիշների ձևավորման հատկորոշում: Իրականացվել է քաղաքացիական կոմպետենտության ձևավորման գործընթացի մոդելի կառուցվածքային-գործառնական մշակում, փորձարկում ու ներդրում: Արդյունքները հրապարակվել են ազգային և միջազգային ամսագրերում: Ստացված արդյունքները հնարավորություն են տվել, ինչպես հիմնախնդրի միջազգային մոտեցումների տեսական դրույթների պարզաբանման, այնպես էլ երկու երկրների կրթական համակարգում քաղաքացիական կոմպետենտության ձևավորման փորձնական քայլերի համար: