Երևան քաղաքում իրացվող սննդամթերքում տրանսճարպաթթուների ռիսկի գնահատում
Նախագծի ղեկավար՝ Դավիթ Պիպոյան
Ֆինանսավորումը` ՀՀ ԿԳՄՍ Գիտության կոմիտե
Ծածկագիր՝ 19YR-4A037
Տևողություն՝ 2019-2021 թթ
Ծրագրի նպատակն է տրամադրել համապարփակ տեղեկատվություն Երևան քաղաքի բնակչության սննդակարգում տրանսճարպաթթուների (ՏՃԹ) առկայության և օրական ընդունման քանակների վերաբերյալ: Հետազոտության խնդիրներից է թիրախային մթերքների սպառման ուսումնասիրության և ՏՃԹ պարունակությունների որոշմամբ՝ գնահատել ՏՃԹ ընդունման մակարդակն ու դրա հետևանքները հանրային առողջության վրա:
Ակնկալվող արդյունքը.
Հետազոտությունն ընդգծեց, որ ՏՃԹ-ի օրական ընդունումը չեն գերազանցում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված առաջարկվող սահմանը, սակայն առկա է ՏՃԹ-ի սպառումը նվազագույնի հասցնելու համար կարգավորիչ միջոցառումների անհրաժեշտություն: