Սննդամթերքում միկոտոքսինների ռիսկի գնահատում
Նախագծի ղեկավար՝ Մելինե Բեգլարյան
Ֆինանսավորումը` ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե
Ծածկագիր՝ 21T-4A259
Տևողություն՝ 2021-2024 թթ
Թեմայի նպատակն է ուսումնասիրել ազգաբնակչության սննդակարգում ներառված սննդամթերքի՝ աֆլատոքսիններով աղտոտման մակարդակները և ՀՀ-ում առաջին անգամ գնահատել դրանցով պայմանավորված ռիսկերը: Թեման ունի ինչպես գիտական, այնպես էլ կիրառական կարևոր նշանակություն, քանի որ ուղղված է ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության գնահատմանը և ռիսկահեն, արդյունավետ կառավարման համակարգի ներդրմանը:
Թեմայի խնդիրներն են՝
- միկոտոքսինների ազդեցության և դրանով պայմանավորված ռիսկերի գնահատման գիտամեթոդական հենքի ստեղծում
- ազգաբնակչության սննդակարգում ներառված մթերքներում աֆլատոքսիններով աղտոտման մակարդակների գնահատում
- սննդամթերքի սպառման միջոցով աֆլատոքսինների ներգործության (էքսպոզիցիա) գնահատում և ռիսկի բնութագրում
- օրգանիզմի վրա աֆլատոքսինների ազդեցության տեսանկյունից ռիսկային մթերք-ների, ինչպես նաև սպառողների ռիսկային խմբերի նույնականացում:
Թեմայի ներկա փուլում աշխատանքները նպատակաուղղված են բնակչության կողմից սպառվող սննդի մեջ աֆլատոքսինների պարունակությունների ուսումնասիրմանը և դրանց ներգործությամբ պայմանավորված հնարավոր ռիսկերի գնահատմանը: