Հարավային Կովկասում Զոոնոտիկ հիվանդությունների ատլասի ստեղծում

ATLAS Նախագիծ (2020-2023), «Հարավային Կովկասում Զոոնոտիկ հիվանդությունների ատլասի ստեղծում» թեմայով նախագիծ

Ֆինանսավորումը՝ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալություն
Նախագծում ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի աշխատանքային խմբի համակարգող՝ Վահագն Մուրադյան
Նախագծի կոնսորցիում՝ 10 կազմակերպություններ հետևյալ երկրներից` ԱՄՆ, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

 

Նախագծի նպատակն է հավաքագրել, գնահատել և մշակել Հարավային Կովկասում զոոնոտիկ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվությունը, բացահայտել և քարտեզագրել դրանց տարածական տեղաբաշխման ռեգիոնալ առանձնահատկությունները և ներկայացնել ազգային և ռեգիոնալ մասշտաբով ռիսկերի գնահատման չափորոշիչների հիմնագիծը։

 

Արդյունքում ակնկալվում է ստանալ

 

  • Տարբեր հիվանդությունների ռիսկային գոտիների առանձնացման նոր մեթոդաբանություն
  • Մարդկանց և կենդանիների մոտ հիվանդությունների դեպքերի հայտնաբերման ուղղությամբ ուժեղացված հսկողություն 
  • Ուղեկցող հիվանդություններիկանխատեսման արդիականացված գործիքներ։

 

ՀՂՈՒՄ