Արագած լեռնազանգվածում ռադիոէկոլոգիական իրավիճակի գնահատման նորարարական մոտեցումներ։ Ռադիոնուկլիդային ֆոն և հիմնագիծ, միգրացիա և ռիսկ
Նախագծի ղեկավար՝ Նոնա Մովսիսյան
Ֆինանսավորումը` ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2020» մրցույթ
Ծրագրի նպատակն է Արագած լեռնազանգվածի տարածքում մոնիթորինգի իրականացումը՝ ռադիոէկոլոգիական իրավիճակի գնահատման նորարարական մոտեցմամբ, այն է՝ ռադիոնուկլիդների ֆոնային, հիմնագծային ակտիվության վերհանում, միգրացիայի բացահայտում ու ռադիոնուկլիդներով պայմանավորված ռիսկի գնահատում: Այդ նպատակով, Արագած լեռնազանգվածի տարածքում իրականացվել է մոնիթորինգ՝ շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների (մակերևութային և խորքային շերտերից հողեր, մամուռներ, գետերի հատակային նստվածքներ ու ողողատի հողեր) գամմա սպեկտրաչափական տարրալուծում:
Ծրագրի շրջանակներում՝
- Գնահատվել են բնական ռադիոնուկլիդների ֆոնային և տեխնածին ռադիոնուկլիդների հիմնագծային ակտիվությունները,
- Բացահայտվել է հողում ռադիոնուկլիդների ուղղաձիգ միգրացիայի առանձնահատկությունները,
- Ստեղծվել է տեխնածին Cs-137-ի՝ ըստ բարձրության բաշխվածության մոդել,
- Ուսումնասիրվել է բնական և տեխնածին ռադիոնուկլիդների միգրացիան գետերի հատակային նստվածքներում և ողողատի հողերում,
- Գնահատվել է ռադիոնուկլիդներով պայմանավորված էկոլոգիական ռիսկը Արագած լեռնազանգվածի տարածքի համար։
Հղումներ