ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Եվրոմիության հետ համագործակցության կարողությունների հզորացում. Հայաստանի ինտեգրում Եվրոպական գիտահետազոտական տարածաշրջանին
FP7 EcoArm2ERA նախագիծ (2011-2014) «ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Եվրոմիության հետ համագործակցության կարողությունների հզորացում. Հայաստանի ինտեգրում Եվրոպական գիտահետազոտական տարածաշրջանին» թեմայով նախագիծ
Ֆինանսավորումը՝ Եվրոմիության 7-րդ շրջանակային ծրագիր (EU FP7- INFO-2011-6)
Նախագծի համակարգող՝ ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի աշխատանքային խմբի համակարգող՝ Շուշանիկ Ասմարյան
Նախագծի կոնսորցիում՝
- ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն, Հայաստան
- Ժնևի համալսարան, Շվեյցարիա
- Դուբլինի Համալսարանական Քոլեջ, Իռլանդիա
- GIRAF PM մասնավոր կազմակերպություն, Գերմանիա
Նախագծի նպատակն էր հզորացնել Հայաստանում շրջակա միջավայրի հետազոտություններում առաջատար գիտական կենտրոնի՝ ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի կարողությունները աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և երկրի հեռազննման տեխնոլոգիաների բնագավառում։ Նախանշված նպատակին հասնելու համար առաջադրվել են հետևյալ խնդիրները
- մշակել ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի կայուն զարգացման ռազմավարություն հիմնվելով կազմակերպության ընդհանուր կարողությունների, տեսանելիության և մրցակցության կատարելագործման վրա
- Համագործակցող կենտրոնների (Ժնևի Համալսարան և Դուբլինի Համալսարանական Քոլեջ) հետ ստրատեգիական գիտական համագործակցության զարգացում
- Եվրահանձնաժողովի շրջանակային ծրագրերին մասնակցության ուղղությամբ Էկոկենտրոնի կարողությունների հզորացում
Նախագծի իրականացման արդյունքում ձեռք բերված համագործակցության ընդլայնման լավագույն արդյունքը Հայաստանի անդամակցությունն էր Երկրագնդի զննման համաշխարհային խմբին 2014թ-ից (https://www.earthobservations.org), որի աշխատանքները համակարգվում են Էկոկենտրոնի կողմից և 2017թ–ին մեկնարկած Հորիզոն 2020 ծրագրի շրջանակներում ֆինանսավորման երաշխավորված Connecting Nature նախագիծը (www.connectingnature.eu)