Էկոլոգաերկրաքիմիական հետազոտությունները որպես որոշումների ընդունման հենք (Ալավերդի քաղաքի օրինակով)
Նախագծի ղեկավար՝ Արմեն Սաղաթելյան
Ֆինանսավորումը` ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե
Ծածկագիր՝ 18T-1E145
Տևողություն՝ 2021-2024
Նախագծի նպատակն է իրականացնել Ալավերդի քաղաքի տարածքի էկոլոգիական իրավիճակի համալիր հետազոտում` էկոլոգաերկրաքիմիական իրավիճակից մինչև էկոլոգիական և բնակչության առողջական ռիսկերի գնահատում՝ որպես որոշումների կայացման և աղտոտման խնդիրների բնահեն լուծումների ուղեցույց: Նպատակին հասնելու համար դրվել են հետևյալ խնդիրները.
- հողերում ծանր մետաղների բաշխման առանձնահատկությունների բացահայտում,
- հողերում ծանր մետաղների պարունակությունների երկրաքիմիական, սանիտարահիգիենիկ, էկոլոգիական և առողջական ռիսկերի գնահատում,
- մթնոլորտային փոշում ծանր մետաղների բաշխման առանձնահատկությունների բացահայտում,
- փողոցային/ճանապարհային փոշում ծանր մետաղների պարունակությունների երկրաքիմիական, սանիտարահիգիենիկ, էկոլոգիական և առողջական ռիսկերի գնահատում,
- ջուր-հատակային նստվածքներում ծանր մետաղների պարունակությունների երկրաքիմիական, սանիտարահիգիենիկ, էկոլոգիական ռիսկերի գնահատում,
- բոլոր ուսումնասիրվող սուբստրատներում հայտնաբերված ծանր մետաղների ծագման աղբյուրների (բնական/անթրոպոգեն) բացահայտում, պարագեն ասոցիացիների և կլաստերների առանձնացում,
- հայտնաբերված ռիսկային աղտոտիչների անտագոնիկ և սիներգիկ հատկությունների վեր հանում և ամբողջական ռիսկի գնահատում:
Նախագծում կիրառվելու են էկոլոգիական և առողջական ռիսկի գնահատման ինովացիոն, միջազգայնորեն ընդունված մեթոդներ: Նախագծի արդյունքում ստեղծվելու է Ալավերդի քաղաքի էկոլոգաերկրաքիմիական էլեկտրոնային ատլասը, որը տրամադրվելու է Ալավերդիի քաղաքապետարանին` որպես որոշումների կայացման և աղտոտման խնդիրների բնահեն լուծումների ուղեցույց: