Քաղաքի բազմագենտային էկոլոգատնտեսական համակարգի կայուն զարգացումն ապահովող մոդելների, մեթոդների և ծրագրերի համալիրի մշակում՝ Հայաստանի Հանրապետության ք. Երևանի օրինակով
Նախագծի ղեկավար՝ Արմեն Սաղաթելյան
Ֆինանսավորումը` ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե
Միջազգային համագործակցություն՝ ՀՀՌՀ-2018, Էկոկենտրոն և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կենտրոնական տնտեսական և մաթեմատիկական ինստիտուտ
Ծածկագիր՝ 18RF-092
Տևողություն՝ 2018-2020
Նախագիծն ուղղված է նոր մոդելների, մեթոդների ու ալգորիթմների մշակմանն ու տեսության զարգացմանը, քաղաքի էկոլոգատնտեսական համակարգի կայուն զարգացուման համար՝ պետական կարգավորիչի սահմանափակումների ու նախապատվությունների համակարգի իրացման պայմաններում: Նախագիծը ներառում է մի քանի փուլեր, որոնցից են.
- ՀՀ մայրաքաղաք Երևանի էկոլոգատնտեսական համակարգի առանցքային բնութագրիչների ելքային տվյալների հավաքագրում, մշակում և կլաստերավորում:
- էկոլոգատնտեսական համակարգի կայուն զարգացման մեխանիզմի ապահովման նպատակով իմիտացիոն բազմագենտային մոդելի մշակում, որը բաղկացած է վնասակար արտանետումներ իրագործող ագենտ-ձեռնարկությունների, տնային տնտեսությունների, քաղաքի տրանսպորտային համակարգի ու հիմնական բնապահպանական կարգավորիչ հանդիսացող պետության վարքագծի մոդելներից:
- Մեծ չափողականության խնդիրների դասին պատկանող օպտիմալացման ալգորիթմների ստեղծում (գենետիկական ալգորիթմների դասի) քաղաքի էկոլոգատնտեսական համակարգի օպտիմալացման բազմաչափանիշային խնդրի լուծման համար
- Ծրագրերի համալիրի մշակում, որը քաղաքի առաջարկված իմիտացիոն բազմագենտային մոդելի, օպտիմալացման ալգորիթմների, Պարետոյի ֆրոնտի արտացոլուման և այլ ենթահամակարգերի ինտեգրումն է՝ WEB-ինտերֆեյսի ներքո:
- Բազմաչափ տվյալների և այլ ենթահամակարգերի տեղակատվական պահեստարանի նախագծում՝ քաղաքի կայուն զարգացման ապահովման համար: