Դասավանդողների համար ցկյանս ուսուﬓառության մոդելի մշակում

Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթ 2021 Ծածկագիր` 21T-5C155

Նախագծի համակարգող՝ Գայանե Պողոսյան ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի ՅՈւՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնի վարիչ

Ֆինանսավորումը` «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ - 2021»  Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում

Տևողություը՝ 2021-2023

 

Հետազոտությունն ուղղված է Հայաստանում ցկյանս ուսումնառության գործընթացին անցնելու հեռանկարների դիտարկմանը, առաջնահերթ ուղիների պարզաբանմանը,  միևնույն ժամանակ միջազգային և տեղական փորձի վերլուծությանը:

Հետազոտության նպատակն է՝ մշակել վերապատրաստման ցկյանս ուսումնառության մոդել հանրակրթության ավագ դպրոցի և նախնական մասնագիտական կրթություն իրականացնող դասավանդողների համար: Ծրագրի շրջանակներում մշակվել է դասավանդողների վերապատրաստման ցկյանս ուսումնառության մոդել և սեմինարներ-քննարկումների միջոցով այն ներկայացվել է Հայաստանի 4 մարզերի՝ Տավուշի, Լոռու, Կոտայքի և Արագածոտնի ավագ դպրոցների և նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրինությանը, դասավանդողներին և սովորողներին (թվով՝ 100 շահառուներ): Արդյունքում ներկայացվել են առաջարկություններ՝ ուղղված ցկյանս ուսումնառության գործընթացի քաղաքականություն մշակողներին: