Հայաստանում էկոլոգիական տվյալների մշակման ազգային տարաբաշխված միջավայրի ստեղծում և կիրառում

ARPEGEO նախագիծ, «Հայաստանում էկոլոգիական տվյալների մշակման ազգային տարաբաշխված միջավայրի ստեղծում և կիրառում», 2011-2013թթ

Ֆինանսավորումը՝ Շվեյցարիայի գիտության ազգային հիմնադրամ (SNSF - SCOPES 2009-2012)

Նախագծում ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի աշխատանքային խմբի համակարգող՝ Շուշանիկ Ասմարյան
Նախագծի կոնսորցիում՝

  1. ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն, Հայաստան
  2. ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, Հայաստան
  3. Ժնևի համալսարան, Շվեյցարիա

 

Հայ–շվեյցարական ARPEGEO նախագիծը նպատակաուղղված է Էկոկենտրոնում ներդնել երկրատարածական տեղեկատվական ենթակառուցվածք և հաշվողական ծառայություններ, որոնք հնարավորություն են տալու հաջողությամբ մշակել, պահպանել և փոխանակել տարածական տեղեկատվությունը՝ հիմնվելով միջազգային ISO և OGC ստանդարտների վրա։ Նախագծի շրջանակում ստեղծված ենթակառուցվածքը և երկրատեղեկատվական բազաները հասանելի են հետևյալ հղումներով` http://geoserver.cens.am, http://geonetwork.cens.am.