Հետազոտություններ Հայաստանի Արագածոտնի և Կոտայքի մարզերի բնական արոտավայրերում
Բաժինը վերջին 5 տարիների ընթացքում հետազոտություններ է իրականացնում Հայաստանի Արագածոտնի և Կոտայքի մարզերի բնական արոտավայրերում (Ֆինանսավորումը՝ ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի կողմից)։
Մասնավորապես, 18T-4E072 ծածկագրով թեման նվիրված էր գյուղամերձ, տարբեր աստիճանի արածեցված արոտների արդյունավետությունը բնորոշող՝ հող-բույս համակարգի ագրոկենսաբանական կարևոր չափորոշիչների գնահատմանը և դրանց միջև առկա կապի մաթեմատիկական մոդելավորմանը, իսկ 21T-4C237 թեման՝ տափաստանային գոտու արոտների բուսածածկի և հողերի համալիր գնահատմանը,որի նպատակն է բացահայտել երկարատև արածեցման թողած ազդեցության բնույթը բուսածածկի կենսաբանական և հողերի ագրոքիմիական, ագրոֆիզիկական չափորոշիչների վրա և վեր հանել այն ցուցանիշները, որոնք եռամյա ժամկետում կրել են ակնհայտ փոփոխություններ։