Երևանի քաղաքի մթնոլորտային օդի մասնիկների, փոշու և ասոցացված պոտենցիալ տոքսիկ տարրերի համալիր հետազոտություններ. երկրաքիմիա, ռիսկեր և լուծումներ
Նախագծի ղեկավար՝ Լիլիթ Սահակյան
Ֆինանսավորումը` ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե
Ծածկագիր՝ 21T-1E242
Տևողություն՝ 2021-2024
Նախագծի նպատակն է Երևան քաղաքի մթնոլորտային օդի մասնիկների (ՄՄ), փոշու և ասոցացված պոտենցիալ տոքսիկ տարրերի (ՊՏՏ) տարածաբաշխման առանձնա-հատկությունների, էկոլոգիական և առողջական ռիսկերի համալիր հետազոտում՝ կիրառելով տարբեր մեթոդական մոտեցումներ, և ռիսկի նվազմանն ուղղված միջոցառումների մշակում: Նպատակին հասնելու համար դրվել են հետևյալ խնդիրները՝
- Երևան քաղաքի ողջ տարածքի ՄՄ-ի, փոշու և ասոցացված ՊՏՏ երկրաքիմիական, սանիտարահիգիենիկ, պոտենցիալ ռիսկի գնահատում և քարտեզագրում,
- Երևան քաղաքի տարբեր ֆունցիոնալ տարածքներում ընտրված մոդելային օբյեկտների (կանաչ տարածք, ճանապարհ, մանկապարտեզ, շենքի ներսի և դրսի փոշի) ՄՄ, փոշու և ասոցացված ՊՏՏ ուսումնասիրում և առանձնահատկությունների բացահայտում,
- ՄՄ, փոշու մասնիկային կազմի և առանձին մասնիկների (PM2.5, PM10, մետաղակիր մասնիկներ) հետազոտում, աղտոտման պոտենցիալ աղբյուրների բացահայտում,
- Բացահայտված ռիսկերի նվազմանն ուղղված միջոցառումների մշակում և ներկայացում պատկան մարմիններին, արդյունքների լուսաբանում:
Ստացված արդյունքները ներառելու են ՄՄ, փոշու մասնիկային կազմի և ասոցացված ՊՏՏ-ի երկրաքիմիական, սանիտարահիգենիկ և պոտենցիալ ռիսկերի տարածաբաշխման քարտեզներ: