Ռադոնի էմանացիայի պոտենցիալի եվ ռադոնային վտանգի գնահատում Երևան քաղաքում

#21T-1E135
2021-2024 թթ․

Նախագծի ղեկավար՝ Օլգա Բելյաևա

Ֆինանսավորող կազմակերպություն՝ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

 

Սույն նախագծի նպատակը ռադոնի էմանացիայի պոտենցիալի ու ռադոնային վտանգի գնահատումն է ՀՀ մայրաքաղաք Երևանի տարածքում։ Նախագծի ակնկալվող հիմնական արդյունքներն են Երևան ք-ի տարածքի ռադոնի էմանացիայի պոտենցիալի ու ռադոնային վտանգի քարտեզները։
Կիրառական կարևորագույն նշանակություն ունեն

  • ա) ռադոնով պայմանավորված առողջական ռիսկի գնահատումը՝ ինհալացիոն և կլման ուղիներից,
  • բ) տարածքի երկրաբանական հիմքը կազմող ապարների ռադիոնուկլիդային կազմը և բնական ռադիոնուկլիդների տեսակարար ակտիվությունը,
  • գ) Երևան ք-ի տարածքի ապարներում բնական ռադիոնուկլիդների բաշխվածության քարտեզները:

 

Միջգիտակարգային հետազոտությունների շրջանակներում իրականցվել է Երևան քաղաքի 12 վարչական շրջանների խմելու ծորակի ջրում անվտանգային որոշ ցուցանիշների՝ ռադոնի, որոշ պոտենցիալ տոքսիկ տարրերի (ՊՏՏ) առողջական ռիսկի գնահատում: Ծորակի ջրում լուծված ռադոնից ստացվող տարեկան արդյունարար դոզան գնահատվել է համադրելով ծորակի ջրում լուծված ռադոնի մշտադիտարկման արդյունքներն ու բնակչության ջրի սպառման տվյալները։ Արդյունքում բացահայտվեց, որ ռադոնի համեմատաբար բարձր ակտիվությամբ առանձնանում են քաղաքի հյուսիային ու արևմտյան՝ Դավթաշեն, Աջափնյակ, Արաբկիր և Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների ջուրը: Գերազանցումներ միջազգային ու ազգային ՍԹԿ–ների նկատմամբ չեն գրանցվել։ Գումարային տարեկան արդյունարար դոզան (ընդունում խմելու ջրի հետ, ներշնչում, ռադոնի լուծում արյան մեջ) չի գերազանցում ԱՀԿ 0.1 մԶվ/տարի անհատական ուղենիշային դոզան: Հավանականական ռիսկի գնահատման արդյունքում բացահայտվել է, որ վատագույն սցենարի դեպքում (առավելագույն սպառում և առավելագույն ակտիվություն) հնարավոր է ուղենիշային դոզայի գերազանցում:

 

 

Բանավոր զեկույց միջազգային գիտաժողովին

https://drive.google.com/file/d/1lCNlWnhBd7n8m4i9vqOGStEQ7kzlC1dJ/view

 

 

ՀՂՈՒՄՆԵՐ