Գ. Տեփանոսյանի հիշատակին նվիրված ||| երիտասարդական ամառային դպրոց

28.08.2024

Ս/թ օգօոստոսի 23-25 տեղի ունեցավ Գ. Տեփանոսյանի հիշատակին նվիրված ||| երիտասարդական
ամառային դպրոցը Բյուրականի աստղադիտարանում «Շրջակա միջավայրի բազմասենսորային
հեռազննում» թեմայով
Ամառային դպրոցի շրջանակում իրականացվեցին տարբեր դասախոսություններ
Էկոկենտրոնի ԱՏՀ և հեռազննման բաժնի ղեկավար Շուշանիկ Ասմարյանի,
ԱՏՀ և հեռազննման բաժնի «Տվյալագիտության և մեքենայական ուսուցման» խմբի ղեկավար Վահագն
Մուրադյանի և ԱՏՀ և Հեռազննման բաժնի «Գերբարձր լուծաչափի հեռազննում» խմբի ղեկավար Անդրեյ
Մեդվեդեվի կողմից։ Ամառային դպրոցը ուղեկցվել է նաև գործնական աշխատանքներով։ Իրականացվել են
բազմասպեկտրալ և ջերմային ԱԹՍ նկարահանումներ, ինչպես նաև տեղագրական ստուգիչ կետերի
հանույթ GNSS համակարգով, և սպեկտրալ հայտանիշների որոշում սպեկտրոռադիմետրով։
Ամառային դպրոցի վերջում մասնակիցները ներկայացրին խմբային աշխատանքները, կիսվեցին դպրոցի
ընթացքում ձեռք բերված փորձով և գիտելիքներով, և ստացան հավաստագրեր։
-Խումբ 1 — Մակերևութային ծածկի դասակարգում արբանյակային լուսանկարների ժամանակային շարքի
միջոցով։
-Խումբ 2 — Մակերևույթային ծածկի դասակարգում գերբարձր լուծաչափի պատկերներով։