Երիտասարդական ամառային դպրոց
14.06.2024

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ
Սիրով հրավիրում ենք 18-35 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Շրջակա միջավայրի բազմասենսորային հեռազննում» խորագրով III երիտասարդական ամառային դպրոցին, որը տեղի կունենա օգոսոսի 23-25 ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում:Ամառային դպրոցն առաջարկում է եռօրյա հագեցած ծրագիր, որը ներառում է՝
- դասախոսություններ ՀՀ և միջազգային ճանաչում ունեցող գիտնականների կողմից,
- դաշտային և խմբային աշխատանքների իրականացում:
Դպրոցի մասնակիցները ձեռք կբերեն բազմասենսորային հեռազննման վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ, գիտահեն տեղեկություններ և կիրառական հմտություններ։
Մասնակցությունն անվճար է, իսկ ամառային դպրոցի ավարտին կտրվեն մասնակցության հավաստագրեր։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScEzlz38m2ZzuSwYElvcl-4r5Z8Ez-IqywxfkgwcP4-eiqwGQ/viewform
!!!Ուշադրություն մասնակիցների քանակը սահմանափակ է։
Դիմելու վերջնաժամկետն է 20․07․2024թ․ ներառյալ։