Էկոկենտրոնում ամփոփվեց COP17-ին ընդառաջ ուսուցիչների եռօրյա համաժողովը

31.07.2026

🌿 Էկոկենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնում ամփոփվեց «COP17-ին ընդառաջ ուսուցիչների եռօրյա համաժողովը՝ նվիրված բնապահպանական կրթության և հետազոտահեն ուսուցման զարգացմանը»։

Երեք օր շարունակ Հայաստանի տարբեր դպրոցների ուսուցիչները համախմբվել էին՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ, զարգացնելու հետազոտական կարողությունները և ծանոթանալու NASA-ի GLOBE միջազգային ծրագրի գիտական մեթոդաբանությանը։

Համաժողովի ընթացքում մասնակիցները՝
🔹 ուսումնասիրեցին GLOBE-ի միջազգային հետազոտական պրոտոկոլները,
🔹 մասնակցեցին դաշտային աշխատանքների և իրականացրեցին շրջակա միջավայրի իրական դիտարկումներ,
🔹 սովորեցին գիտական տվյալների հավաքագրման և վերլուծության մեթոդները,
🔹 մշակեցին դպրոցական հետազոտական նախագծերի գաղափարներ,
🔹 քննարկեցին, թե ինչպես կարելի է հետազոտահեն ուսուցումը դարձնել դասարանի բնական և արդյունավետ մասը։

Այս երեք օրերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ուսուցիչները պատրաստ են լինել ոչ միայն գիտելիք փոխանցողներ, այլև հետազոտության առաջնորդներ՝ իրենց աշակերտների հետ միասին ուսումնասիրելով շրջակա միջավայրը և ձևավորելով գիտական մտածողություն։

Մասնակից ուսուցիչները սեպտեմբերին իրենց դպրոցներում կիրականացնեն GLOBE-ի մեթոդաբանությամբ հետազոտական նախագծեր՝ ներգրավելով աշակերտներին իրական գիտահետազոտական աշխատանքներում։ Իսկ հոկտեմբերի սկզբին լավագույն նախագծերը կներկայացվեն ամփոփիչ միջոցառման ընթացքում, որտեղ մասնակիցները կստանան միջազգային հավաստագրեր և խրախուսական պարգևներ։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակից ուսուցիչներին՝ ակտիվության, հետաքրքրվածության և բնապահպանական կրթության զարգացման գործում իրենց ներդրման համար։ Համոզված ենք, որ այս համագործակցությունը կդառնա նոր հետազոտությունների, նոր բացահայտումների և դպրոցներում գիտահեն ուսուցման մշակույթի ամրապնդման սկիզբը։

🌍 COP17-ին ընդառաջ՝ Էկոկենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի նախաձեռնությամբ՝ ձևավորում ենք գիտահեն, հետազոտող և բնապահպանական պատասխանատվությամբ առաջնորդվող դպրոցներ: