«Բնապահպանություն և բնօգտագործում» մագիստրոսական ծրագրի մագիստրանտների թեզերի պաշտպանություն
15.05.2025
Մայիսի 14-ին տեղի ունեցավ Էկոկենտրոնի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ «ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ և ԲՆՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» մագիստրոսական ծրագրի մագիստրանտների թեզերի պաշտպանությունը:
Թեզերի թեմաները ստորև՝
- Եպրաքսյա Արշակյան՝ «Երևանում իրացվող սննդամթերքի՝ աֆլատոքսիններով աղտոտման ռիսկի գնահատում»
- Տարոն Կարեյան՝ «Պտուղ-բանջարեղենում քլորպիրիֆոսի ռիսկի գնահատումը ՀՀ-ում»
- Աննա Սարգսյան՝ «Քաղաքային մակերևութային ծածկի դասակարգում հեռազննման տեխնոլոգիաների կիրառմամբ»
- Ասատուր Առաքելյան՝ «Մակերևութային ծածկի տարածաժամանակային փոփոխությունների գնահատում հեռազննման տեխնոլոգիաների կիրառմամբ»
Շնորհավորում ենք մեր մագիստրոսներին՝ մաղթելով լուսավոր ապագա:
-----------
📌 «ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ և ԲՆՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» մագիստրոսական ծրագրի վերաբերյալ մանրամասներն այստեղ՝ https://isec.am/departments/environmental-protection-and-nature-management.html?