Էկոկենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը հաջողությամբ ամփոփեց «Փոքրիկ բնագետ» ամառային դպրոցի աշխատանքները
23.07.2026
Էկոկենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը հաջողությամբ ամփոփեց «Փոքրիկ բնագետ» ամառային դպրոցի աշխատանքները
☁️ Երկու օր, տասնյակ բացահայտումներ և առաջին քայլերը դեպի իրական գիտություն։ 🌍
Ավարտվեց «Փոքրիկ բնագետների» ամառային դպրոցը, որի ընթացքում երեխաները սովորեցին, որ բնությունով
կարելի է ոչ միայն հիանալ, այլև ուսումնասիրել գիտական մեթոդներով:
🔬 Ամառային դպրոցի գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ բոլոր հետազոտություններն իրականացվեցին
NASA-ի GLOBE միջազգային ծրագրի պաշտոնական գիտական մեթոդաբանությամբ։ Սա նշանակում է, որ
երեխաները կիրառեցին այն նույն դիտարկման, տվյալների հավաքագրման և գրանցման սկզբունքները, որոնցով
աշխատում են աշխարհի ավելի քան 120 երկրների հազարավոր դպրոցների սովորողներն ու ուսուցիչները՝
աջակցելով գիտնականներին շրջակա միջավայրի ուսումնասիրման գործում։
Մեր փոքրիկ հետազոտողները.
☁️ ճանաչեցին ամպերի տեսակները,
📋 իրականացրին համակարգված դիտարկումներ,
📊 գրանցեցին և վերլուծեցին տվյալներ,
🌦️ ուսումնասիրեցին ամպերի, եղանակային պայմանների և շրջակա միջավայրի միջև եղած կապերը։
Այս ամենը համադրվեց բնագիտական խաղերի, փորձերի, թիմային աշխատանքի և ստեղծագործական
առաջադրանքների հետ՝ երեխաների համար գիտությունը դարձնելով հետաքրքիր, հասանելի և ոգեշնչող։
🌿 Ամառային դպրոցը կազմակերպվել էր Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի
«Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնի կողմից, իսկ ծրագրի հիմքում NASA-ի GLOBE ծրագրի
հետազոտական մեթոդաբանությունն էր, որի միջոցով երեխաները կատարեցին իրենց առաջին քայլերը դեպի
իրական գիտական հետազոտություն։
Գիտությունը սկսվում է հետաքրքրասիրությունից, իսկ մեծ բացահայտումները՝ առաջին դիտարկումից։ 🌍✨