GLOBE նախաձեռնության շրջանակում նախատեսված ուսուցիչների վերապատրաստումների փուլն ավարտվեց
01.09.2026
🌿 COP17-ին ընդառաջ իրականացվող GLOBE նախաձեռնության շրջանակում նախատեսված ուսուցիչների վերապատրաստումների փուլն ավարտվեց
ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնի նախաձեռնությամբ իրականացված վերապատրաստումների ընթացքում Հայաստանի տարբեր դպրոցների ավելի քան 200 ուսուցիչներ ծանոթացան NASA-ի GLOBE (Global Learning and Observations to Benefit the Environment) միջազգային ծրագրի գիտական մեթոդաբանությանը և բնապահպանական հետազոտությունների իրականացման գործիքներին։
🔬 Ուսուցիչներն ուսումնասիրեցին GLOBE-ի հետազոտական պրոտոկոլները, իրականացրին գործնական և դաշտային աշխատանքներ, սովորեցին տվյալների հավաքագրման ու վերլուծության մեթոդները և սկսեցին մշակել իրենց դպրոցներում իրականացվելիք հետազոտական նախագծերը։
Նախաձեռնության պատասխանատուների համոզմամբ՝ վերապատրաստումների ավարտը գործընթացի ավարտը չէ․ այն նոր փուլի մեկնարկն է։
✨ Առաջիկայում մասնակից ուսուցիչներին սպասվում է նոր փորձառություն՝ դպրոցներում իրական հետազոտությունների իրականացում։ Սեպտեմբերին նրանք իրենց աշակերտների հետ՝ կուսումնասիրեն շրջակա միջավայրը, կիրականացնեն GLOBE-ի մեթոդաբանությամբ դիտարկումներ,կհավաքագրեն և կվերլուծեն իրական գիտական տվյալներ, կիրականացնեն հետազոտական նախագծերը և աշակերտներին կներգրավեն իրական գիտահետազոտական աշխատանքներում։
Այս փուլում ուսուցիչը դառնում է ոչ միայն գիտելիք փոխանցող, այլև հետազոտության առաջնորդ, իսկ դպրոցը՝ իրական հետազոտության միջավայր։
🏆 Նախագծերի իրականացումից հետո մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց աշխատանքները, իսկ լավագույն նախագծերը կարժանանան հավաստագրերի, հատուկ անվանակարգերի և խրախուսական մրցանակների։
Այս նախաձեռնության կարևորագույն նպատակը պարզապես նոր մեթոդաբանություն սովորեցնելը չէ։ Մենք ցանկանում ենք, որ այդ մեթոդաբանությունը մտնի դպրոց և վերածվի իրական փորձառության՝ ուսուցչի, աշակերտի և շրջակա միջավայրի միջև նոր կապ ստեղծելով։