«Բարդ-Մարդ» հաղորդաշարի հյուրն էր #Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը

06.11.2025

Հաղորդման ընթացքում քննարկվել են մարդու և բնության փոխհարաբերությունների պատմությունը և դրանց արդյունքում առաջացած հիմնարար ճգնաժամերը։ Շեշտադրվել է նաև այն կարևոր հարցը՝ արդյո՞ք հնարավոր է ձևավորել մոլորակի և մարդու խելամիտ համակեցության մոդել, և ինչպես կարող է ժամանակակից մարդը կողմնորոշվել վերակառուցվող աշխարհի անորոշության մեջ՝ չկորցնելով սեփական արժեքներն ու ինքնությունը։

Այս և մի շարք այլ խորքային թեմաներ մանրամասնորեն ներկայացվել են հաղորդման ընթացքում, որը կարող եք դիտել ամբողջությամբ տեսանյութում։