#էկոկենտրոնում մեկնարկել է «Շրջակա միջավայրի գիտությունների հիմունքներ» միկրո-որակավորման անվճար դասընթացը

17.06.2026

🌿 Գիտելիքը՝ հանուն կայուն ապագայի։

Սույն թվականի հունիսի 16-ին #էկոկենտրոնում մեկնարկեց «Շրջակա միջավայրի գիտությունների հիմունքներ» միկրո-որակավորման անվճար դասընթացը, որը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնի կողմից՝ Micro-GEAR Erasmus+ ծրագրի շրջանակներում։

📚 Առաջիկա շաբաթների ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն Հայաստանի էկոհամակարգերը, կաշխատեն իրական տվյալների հետ և կզարգացնեն բնապահպանական հետազոտությունների համար անհրաժեշտ կարողություններ։

Ավելին՝ https://www.facebook.com/share/r/1BhDitDJsd/