Գ. Տեփանոսյանի հիշատակին նվիրված «Շրջակա միջավայրի բազմասենսորային հեռազննում» խորագրով V երիտասարդական ամառային դպրոց
29.05.2026
Դիմի՛ր քանի դեռ ժամանակ կա
Սիրելի՛ ուսանողներ և 18-35 տարեկան երիտասարդ մասնագետներ, բաց մի՛ թողեք հնարավորությունը մասնակցելու Գ. Տեփանոսյանի հիշատակին նվիրված «Շրջակա միջավայրի բազմասենսորային հեռազննում» խորագրով V երիտասարդական ամառային դպրոցին, որը տեղի կունենա հուլիսի 3-4-ը ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում։
Ամառային դպրոցի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն բազմասենսորային հեռազննման, օպտիկական և լազերային (LiDAR) հեռազննմամբ եռաչափ մոդելների կառուցման և մակերևութային ծածկի դասակարգման վերաբերյալ տեսական գիտելիքներ և կիրառական հմտություններ։
Դիմելու համար անցե՛ք հետևյալ հղումով՝
https://docs.google.com/.../1JJ2FF3IIGxhS9Tku.../viewform...
---------------------
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՃԱՐ Է
Ավարտին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր
Անցկացման վայրը՝ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն
Դիմելու վերջնաժամկետը՝ 15․06․2026թ․ ներառյալ
Ուշադրություն․ մասնակիցների քանակը սահմանափակ է