Կրթության միջազգային օրվան նվիրված էսսեների մրցույթի ամփոփում

15.04.2026

Ամբողջ աշխարհում հունվարի 24-ին նշվում է Կրթության միջազգային օրը՝ ընդգծելով, որ կրթությունը հիմնարար արժեք է, խաղաղության և զարգացման շարժիչ ուժ։ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնը կազմակերպել էր էսսեների մրցույթ։

📅 Ապրիլի 13-ին տեղի ունեցավ մրցույթի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցում էին դպրոցականներ, ուսուցիչներ և ծնողներ, ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ մարզերից։

📝 Մրցույթի խորագիրն էր՝

«Ի՞նչ կփոխեի կրթության մեջ, եթե մեկ օրով լինեի կրթության ոլորտի պատասխանատուն»,որի շրջանակում մասնակիցները ներկայացրել էին խորքային և ստեղծարար մոտեցումներ կրթության բարելավման վերաբերյալ։

🏆 Մրցույթի ընթացքում առանձնացվեցին հետևյալ անվանակարգերը՝

🔹Թամար Մարգարյան (ՀՀ Սյունիքի մարզի Արծվանիկի միջնակարգ դպրոց) «Խորիմաստ վերլուծաբան» — կրթության մեջ իմաստի վերականգնման և քննադատական մտածողության կարևորության շեշտադրման համար

🔹Էլլադա Պետրոսյան (ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինարի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց) «Կայուն ապագայի տեսլական» — էկոլոգիական կրթության առաջնահերթության ընդգծման համար

🔹 Հասմիկ Մովսիսյան (Երևանի թիվ 197 հիմնական դպրոց) «Էմպատիկ մոտեցում» — աշակերտի հոգեբանական աջակցության կարևորության բարձրաձայնման համար

🔹 Մարիամ Մովսիսյան (Երևանի թիվ 197 հիմնական դպրոց) «Գործնական կրթության ջատագով» — ֆինանսական գրագիտության և մասնագիտական կողմնորոշման առաջարկների համար

🔹 Դիանա Սարդարյան (ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինարի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց) «Համագործակցության դեսպան» — դպրոց-ծնող կապի և գրադարանների զարգացման կարևորության համար

🔹 Մարե Գրիգորյան (Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հ.2 հիմնական դպրոց) «Ստեղծարար բարեփոխիչ» — կրթությունը որպես ինքնաարտահայտման հարթակ տեսնելու համար

🔹 Գուրգեն Սարդարյան (ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինարի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց) «Մարդակենտրոն կրթության ձայն» — աշակերտի անհատականության և հոգեկան առողջության առաջնայնության համար

🔹Սոնա Ամիրշադյան (Հենրիկ Խաչատրյանի անվան 199 հիմնական դպրոց) «Ապագայի կրթության ճարտարապետ» — կրթական համակարգի նորարարական վերափոխման առաջարկների համար:

Այս մրցույթը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ դպրոցականների ձայնը կարևոր է կրթության ապագան ձևավորելու գործում։

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ ակտիվության, մտքի խորության և փոփոխություն բերելու ձգտման համար :