Գիտական սեմինարները շարունակվում են

24.07.2024

Հուլիսի 26-ին, ժամը 12 տեղի կունենա Էկոկենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի սեմինարը:


Սեմինարի շրջանակում լաբարանտ հետազոտողները կներկայացնեն հետևյալ թեմաները՝

  • Եպրաքսյա Արշակյան՝ «Երևանի բնակչության կողմից հացի սպառման արդյունքում աֆլատոքսին B1 միկոտոքսինի ներգործության գնահատում»։
  • Մանե Կոստանյան՝ «Կալցիումի ընդունման և դրա սննդային աղբյուրների գնահատումը Երևանի չափահաս բնակչության համար»։