Գիտահետազոտական պրակտիկա

07.03.2025

Էկոկենտրոն-ի և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի համատեղ «Բնապահպանություն և բնօգտագործում» մագիստրոսական ծրագրի շրջանակում, 4 ուսանողներ հնարավորություն ունեցան ձեռք բերել արժեքավոր փորձ՝ անցնելով գիտահետազոտական պրակտիկա փետրվարի 17-28-ն ընկած ժամանակահատվածում։

🔹 Պրակտիկան կազմակերպվել է հետևյալ հաստատություններում՝
✅ Կադաստրի կոմիտեի գեոմատիկայի կենտրոն
✅ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
✅ Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի բնապահպանական վարչությունում և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ
✅ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի Սննդամթերքի անվտանգության հետազոտության լաբորատորիա

Այս փորձառությունը կարևոր դեր խաղաց ուսանողների մասնագիտական զարգացման մեջ՝ հնարավորություն տալով ձեռք բերել արժեքավոր գիտելիքներ և հմտություններ։ 💡📚