Անվտանգության կանոններին վերաբերող դասընթաց Էկոկենտրոնում
10.08.2026
Օգոստոսի 7-ին #Էկոկենտրոնում անցկացվեց անվտանգության կանոններին վերաբերող դասընթաց՝ Աշխատանքի արդյունաբերական անվտանգության ազգային կենտրոնի մասնագետների մասնակցությամբ։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան՝
լաբորատոր աշխատանքների ընթացքում անվտանգության հիմնական կանոններին,
դաշտային աշխատանքների ժամանակ անվտանգության պահանջներին,
հակահրդեհային անվտանգության կանոններին,
արտակարգ իրավիճակների դեպքում ճիշտ արձագանքման և անհրաժեշտ գործողությունների կարգին։
Դասընթացը նպատակ ուներ բարձրացնել աշխատակիցների իրազեկվածությունը և նպաստել աշխատանքային միջավայրում անվտանգության մշակույթի ամրապնդմանը։