«Աշխարհագրության դասավանդման հետազոտահեն կրթական մոդել» մասնագիտական նոր դասընթաց
23.02.2026
📢Դարձի՛ր հետազոտող ուսուցիչ․ դարձրու՛ դասդ առավել գրավիչ ու գիտահեն
🔬ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ՅՈւՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնը մեկնարկում է «Աշխարհագրության դասավանդման հետազոտահեն կրթական մոդել» 32-ժամյա մասնագիտական նոր դասընթաց՝ աշխարհագրության ուսուցիչների և բնագիտական ուղղության մասնագետների համար։
🌍 Դասընթացը մշակվել է ՀՀ ԳԱԱ Էկոլոկենտրոնի ՅՈւՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնի կողմից՝ ապահովելով գիտական և միջազգային կրթական մոտեցումների համադրություն։
🚀Դասընթացի կառուցվածքում առանցքային տեղ ունի NASA-ի GLOBE ծրագիրը՝ հնարավորություն տալով դպրոցը կապել իրական գիտության հետ և զարգացնել սովորողների հետազոտական և տվյալամշակման կարողությունները։
✨ Ինչ կստանաք
✔ Հավաստագիր կամ վկայական՝ դասընթացի ավարտին
✔ Հետազոտահեն ուսուցման գործնական հմտություններ
✔ Հետազոտության ամբողջական պլանի մշակում և պաշտպանություն
✔ Մենթորական աջակցություն գիտական միջավայրում
✔ Կրթություն հանուն կայուն զարգացման սկզբունքների կիրառություն դասապրոցեսում
💰 Վճարն ամբողջ դասընթացի համար՝ 40 000 դրամ
📌 Գումարը ենթակա է վերադարձման պետության կողմից (վերապատրաստման ֆինանսավորման գործող կարգի շրջանակում)։
👥 Ձևաչափ՝ առկա / հեռավար / հիբրիդային
👥 Խումբ՝ մինչև 30 մասնակից
⏳ Տևողություն՝ 32 ժամ, որից՝ դասախոսական և գործնական՝ 8 ժամ, ինքնուրույն՝ 24
Սա պարզապես վերապատրաստում չէ․
Սա ներդրում է՝ հանուն Ձեր մասնագիտական աճի, Ձեր դպրոցի զարգացման և Ձեր աշակերտների ապագայի:
📩 Գրանցումը ստորև հղումով՝ https://forms.gle/sfTCdZZeL5EuBPAh7
Մանրամասների և հարցերի դեպքում կարող եք գրել unesco.chair@cens.am էլ․հասցեին կամ զանգահարել 094 160255։