Գիտության մարդիկ | Ռիմա Ավետիսյան
14.10.2024

Բուն TV-ի «Գիտության մարդիկ» հաղորդաշարի հյուրն է Էկոկենտրոնի ԱՏՀ և հեռազննման բաժնի լաբորանտ-
հետազոտող Ռիմա Ավետիսյանը:
Հաղորդաշարի շրջանակում Ռիման պատմում է իր մասնագիտական ընտրությունից, գիտական գործունեությունից ու
հետաքրքրություններից՝ հիմնականում անդրադառնալով հետևյալ հարցերին.
- Ինչպե՞ս առաջացավ հետաքրքրություն գիտության նկատմամբ։
- Ի՞նչ կրթություն է ստացել և շարունակում ստանալ։
- Ի՞նչ գործունեություն է ծավալում Էկոկենտրոնը։
- Ո՞րն է «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր և հեռազննում» բաժնի գործառույթը։
- Գիտական աշխատանքից բացի` ի՞նչ այլ հետաքրքրություններ ունի։