ՆՈՐ՝ ՄԻԿՐՈ-ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ

14.05.2026

Նոր՝ միկրո-որակավորման դասընթաց

«Շրջակա միջավայրի գիտությունների հիմունքներ»

 

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը (Էկոկենտրոն) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնը, շարունակական և ոչ ֆորմալ կրթության շրջանակներում, հայտարարում են «Շրջակա միջավայրի գիտությունների հիմունքներ» նոր միկրո-որակավորման դասընթացի մեկնարկի մասին։ Միկրո-որակավորումը կարճաժամկետ ուսումնառության ընթացքում ձեռք բերված գիտելիքների և հմտությունների վավերացված ու չափելի արդյունք է, որը հաստատվում է հստակ չափանիշների հիման վրա։ Այն ժամանակակից և ճկուն կրթական ձևաչափ է, որը հնարավորություն է տալիս արագ զարգացնել մասնագիտական կարողությունները՝ համապատասխանեցնելով դրանք աշխատաշուկայի արդի պահանջներին։

 

Դասընթացը կազմակերպվում է Micro-GEAR Erasmus+ ծրագրի շրջանակներում և առաջին անգամ իրականացվելու է անվճար հիմունքներով։ Micro-GEAR Erasmus+ ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթության համակարգերում կառուցվածքային բարեփոխումներին՝ ներդնելով և զարգացնելով միկրո-որակավորումները որպես ժամանակակից, ճկուն և աշխատաշուկային համապատասխան կրթական գործիք։ Ծրագիրը համահունչ է Եվրոպական խորհրդի միկրո-որակավորումների վերաբերյալ հանձնարարականներին և միտված է շարունակական կրթության ու աշխատունակության զարգացմանը։

 

Ծրագրին կմասնակցեն 10–15 ընտրված մասնակիցներ, ովքեր դասընթացի բոլոր փուլերը հաջողությամբ ավարտելու դեպքում կստանան ծրագրի շրջանակում տրամադրվող հավաստագիր։

 

 

👥 Ո՞վ կարող է դիմել

Դասընթացին կարող են դիմել՝

  • ուսանողներ,
  • երիտասարդ հետազոտողներ,
  • մասնագետներ,
  • պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,

ովքեր գործունեություն են ծավալում բնագիտական կամ հարակից ոլորտներում։

📚 Դասընթացի ձևաչափը

Տևողություն

  • 7-9 շաբաթ (ինտենսիվ)

Հաճախականություն

  • Շաբաթական 3 օր
    (երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ)

Ժամային բաշխում

  • Երեքշաբթի, հինգշաբթի — 17:00–20:00
  • Շաբաթ — 10:00–13:00

🎓 Ուսուցման կառուցվածքը

  • 30% — դասախոսություններ
  • 25% — սեմինարներ, գործնական աշխատանքներ և քննարկումներ
  • 25% — ինքնուրույն ուսումնառություն
  • 20% — հետազոտական և նախագծային աշխատանք

 

🌱 Դասընթացի նկարագրություն

Դասընթացը միջառարկայական ներածություն է շրջակա միջավայրի գիտությունների ոլորտում՝ հիմնված Հայաստանի բնապահպանական հիմնախնդիրների, կայուն զարգացման մարտահրավերների և դրանց գիտական ուսումնասիրման վրա։

Ծրագիրը համադրում է տեսական գիտելիքները գործնական և հետազոտական մոտեցումների հետ՝ հատուկ ուշադրություն դարձնելով`

  • Հայաստանի էկոհամակարգերին,
  • անթրոպոգեն ազդեցություններին,
  • շրջակա միջավայրի մշտադիտարկմանը,
  • ռիսկերի գնահատմանը,
  • ԱՏՀ/GIS և հեռազննման կիրառություններին,
  • էկոտոքսիկոլոգիայի հիմունքներին։

 

Դասընթացի ընթացքում մասնակիցները կաշխատեն փորձառու գիտնականների և մասնագետների հետ, կծանոթանան Էկոկենտրոնի գիտական ստորաբաժանումների աշխատանքին և կստանան իրական տվյալների վրա հիմնված գործնական փորձ։

 

🎯 Դասընթացի նպատակները

  • ներկայացնել շրջակա միջավայրի գիտության հիմնարար հասկացություններն ու սկզբունքները,
  • ծանոթացնել Հայաստանի բնապահպանական մարտահրավերներին,
  • զարգացնել տվյալների վերլուծության և քննադատական մտածողության հմտությունները,
  • ամրապնդել գիտական գիտելիքները քաղաքականության և կառավարման գործընթացների հետ կապելու կարողությունը։

Վերջնարդյունքներ

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կկարողանան՝

  • վերլուծել բնապահպանական խնդիրները՝ կիրառելով գիտական մոտեցումներ,
  • կիրառել GIS/ԱՏՀ և հեռազննման գործիքներ,
  • մշակել և վերլուծել շրջակա միջավայրի տվյալներ,
  • հասկանալ էկոտոքսիկոլոգիայի և ռիսկերի գնահատման հիմունքները,
  • իրականացնել պարզ մոնիթորինգային և հետազոտական նախագծեր,
  • կիրառել տվյալահեն մոտեցումներ կայուն զարգացման գնահատման մեջ։

 

📖 Դասընթացի մոդուլները

Մոդուլ 1 — Շրջակա միջավայրի գիտությունների հիմունքներ

  • Դասընթացի ներածություն
  • Կայուն զարգացման նպատակներ
  • Գլոբալ և տեղական բնապահպանական խնդիրներ
  • Էկոկենտրոնի գիտական բաժինների ներկայացում
  • Մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Մոդուլ 2 — Մշտադիտարկում և տվյալների վերլուծություն

  • Երկրահամակարգեր և մշտադիտարկում
  • Նմուշառման հիմունքներ
  • Շրջակա միջավայրի տվյալների հավաքագրում և վերլուծություն

Մոդուլ 3 — Էկոտոքսիկոլոգիա

  • Էկոթունաբանության ներածություն
  • Թունանյութերի դասակարգում
  • Թունավոր ազդեցությունների մեխանիզմներ և ազդեցության ուղիներ

Մոդուլ 4 — ԱՏՀ և հեռազննում

  • GIS/ԱՏՀ և հեռազննման հիմունքներ
  • Տարածական տվյալների մոդելներ
  • Հեռազննման կիրառությունները բնապահպանական հետազոտություններում

Մոդուլ 5 — Հետազոտական և նախագծային աշխատանք

  • Հետազոտության տրամաբանություն
  • Նախագծային աշխատանքների իրականացում
  • Ամփոփիչ աշխատանքի ներկայացում և պաշտպանություն

 

📝 Ընտրության կարգը

Մասնակիցների ընտրությունը կիրականացվի՝

  • դիմում-փաստաթղթերի ուսումնասիրության,
  • և հարցազրույցի հիման վրա։

Նախապայմաններ

  • համապատասխան ոլորտի բազային գիտելիքներ,
  • անհատական նոթբուք,
  • հայերեն և անգլերեն լեզուների իմացություն։

 

 

📅 Դասընթացի ժամկետներ

  • Դասընթացի սկիզբ — 16 հունիսի, 2026
  • Դասընթացի ավարտ — 4 օգոստոսի, 2026
  • Ամփոփում և միկրո-որակավորման շնորհում — 2026 թ. սեպտեմբերի առաջին կես

🏅 Վկայագրում և կրեդիտային համակարգ

  • Կրեդիտ — 3
  • Ձևաչափ — առկա

 

Դասընթացի մոդուլների առնվազն 70%-ի հաջող յուրացման և վերջնական նախագծային աշխատանքի ներկայացման դեպքում մասնակիցները կստանան հավաստագիր։ Մյուս մասնակիցներին կտրամադրվի մասնակցության հավաստագիր։

🔗Դիմելու համար անցե՛ք հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/zcVH5g9hiz6wAeYF9

‼️ Գրանցման վերջնաժամկետ՝ Հունիսի 1