Erasmus+ միջազգային կրեդիտային շարժունակության նոր ծրագիր
04.06.2026
2026 թվականի հունիս և հուլիս ամիսներին Erasmus+ միջազգային կրեդիտային շարժունակության ծրագրերի շրջանակներում ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (CENS) և մեր գործընկերներ՝ Նորվեգիայի կենսաբանական գիտությունների համալսարանի (NMBU) և Նորվեգիայի Արկտիկական համալսարանի (UiT) միջև Erasmus+ միջազգային կրեդիտային շարժունակության ծրագրերի շրջանակներում հասանելի են ուսուցման հինգ շարժունակություններ: Միջոցառումներն իրականացվում են «Կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանում. բուսական տեսակների կենսաբազմազանության ուսումնասիրության համալիր մոտեցում» 22IRF-10 նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Հայաստանի գիտության կոմիտեի կողմից:
Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Դիմումներն ընդունվում են էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ [Info@cens.am](mailto:Info@cens.am)):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. hունիսի 8-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով (Staff Mobility Agreement for Teaching) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. տեղեկանք CENS-ում աշխատելու վերաբերյալ,
5. հրավեր Տրոմսյոյի համալսարանի պրոֆեսորի կողմից։
Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ծրագրի համակարգող, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն) տնօրեն, աշխարհագրական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանին՝ lilit.sahakyan@cens.am