Միկրո-որակավորում. միջազգային կրթական ծրագիր Հայաստանում

21.06.2024

«Միկրո-որակավորում  Հայաստանում և Վրաստանում բարձրագույն կրթության համակարգերի համար Հարավկովկասյան փարոս-նախագիծ»

Հ1 լրատվականում ներկայացվեց Էրազմուս+ MICRO-GEAR ծրագիրը, որն ուղղված է ՀՀ կրթական ոլորտում նոր՝ միկրո-որակավորումների ներմուծմանը։ Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը խոսեց միկրո-որակավորումների էության, գալիք կուրսերի և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, որոնք անհրաժեշտ են այս նախաձեռնության լիարժեք իրականացման համար։

Միկրո-որակավորումը իրենից ներկայացնում է կարճ կուրս, որը հնարավորություն է տալիս շարունակական կրթության շրջանակներում իրականացնել նեղ ուղղվածության տարբեր կրթական ծրագրեր։ Որպեսզի Հայաստանում ևս բարձրագույն կրթության մեջ միկրո-որակավորումները համարվեն կրթական բաղկացուցիչ մաս, անհրաժեշտ է իրականացնել օրենսդրական փոփոխություններ։

Ծրագրի շրջանակներում էկոկենտրոնում մտադրվում են մշակել շրջակա միջավայրի գիտությունների միկրո-որակավորման կուրս։ Ըստ Լիլիթ Սահակյանի` այսպիսի կուրս սկսելը կարևոր է, քանի որ այս դաշտը գիտական և մասնագիտական առումով բաց է մնացել օրենսդրության՝ նոր մասնագիտությունների ինտեգրման հարցում ոչ ճկուն լինելու պատճառով։